«Զզվում եմ խեղճությունից... բայց հենց այս բառն է մեզ ուղեկցում վերջերս»․ Արեւիկ Ուդումյան
ЛАЙФՀաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արեւիկը կրում է սեւ տաբատ, զոլավոր վերնաշապիկ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից երկու երեխաների երիտասարդ մայրիկը կիսվել է իր մտքերով․ «Զզվում եմ խեղճությունից... բայց հենց էս բառնա մեզ ուղեկցում վերջերս։ Արդեն վազում էինք ... հիմա չոչ անել պետք է նորից սովորենք։ Բոլորիս ուժ ու սթափ ուղեղ»։
Ավելի վաղ տեղադրված կադրում Արեւիկը պատկերված էր իր զավակների հետ, որին կից գրել էր․
«Թվում էր, թե մեր սերունդը չի ունենալու անհանգստություն իր երեխաների վաղվա օրվա համար, բայց արի ու տես, որ ամենադառը ներկան ու մշուշոտ ապագան մեզ հասան։ Չեմ կարող ներել կամ համակերպվել այն ամենի հետ, ինչ եղավ ու շարունակվում է լինել. երբեք խեղճությունը, վիշտը, տառապանքն ու անզորությունն այսքան խիտ, շատ ու արագ չեն եղել մեր կյանքում», - գրել է Արեւիկն ու հավելել #իմհայաստան#խաղաղօրերիհույսով #մտքեր #Երեւան հեշթեգերը։