Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընդունելություն ուսհաստատություններ՝ պետբյուջեի միջոցների հաշվին. նախագիծ․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Նշվում է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ՀՀում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով»:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարությունն ընդգծում է, որ Կառավարության 2006 թվականի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի բ) պարբերությամբ սահմանված է, որ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի:

Մեր երկրի օրենքներով սահմանված կարգով պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է ուսհաստատություն ընդունված և համապատասխան կարգավիճակ ունեցող ուսանողներին՝ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների: Նախարարությունն ընդգծում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածը տարընթերցման տեղիք է տալիս, քանի որ չի արտացոլում ուսման ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող բոլոր սովորողների՝ պետբյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցը: Առաջարկվող լրացմամբ հստակեցվում են տարընկալման տեղիք տվող հասկացությունները, հաշվի առնելով, որ օրենքի այդ դրույթն ընդունելիս օրենսդիրը նկատի է ունեցել օրենքով սահմանված կարգավիճակ ունեցող սովորողների ուսման վարձի՝ պետբյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը:

Ի դեպ, օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման դեպքում սովորողը ուսումնական հաստատությունների վճարովի համակարգից կտեղափոխվի տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ: Արդյունքում՝ այս նախագծի ընդունմամբ կհստակեցվեն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները, որի արդյունքում ուսումնառության ընթացքում օրենքով սահմանված կարգավիճակ ստացող սովորողներն առանց խոչընդոտների կօգտվեն ուսվարձի փոխհատուցման արտոնությունից՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Միևնույն ժամանակ նախագծի ընդունումը պետբյուջեում կառաջացնի ծախսերի փոփոխություն։

Սակայն, ինչպես նշում է գերատեսչությունը, օրենքի նախագծի վերաբերյալ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության մասով այժմ հնարավոր չէ ներկայացնել ֆինանսական գնահատական, քանի որ օբյեկտիվ պատճառներով առկա չեն հաշվարկման հիմք հանդիսացող ոչ ֆինանսական ցուցանիշները և դեռևս չի ավարտվել 2021 թվականի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչի զորացրումը: Ներկայիս իրավիճակը (2020 թվականի պատերազմից հետո) պահանջում է առաջացած խնդրի անհապաղ լուծում՝ ելնելով սովորողների իրավունքների իրացման անհրաժեշտությունից, իսկ ֆինանսական ցուցանիշների գնահատականը հնարավոր կլինի տրամադրել 2021-2022 ուսումնական տարվա հունվար ամսին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության բուհերի միջև հոկտեմբեր ամսին կնքվող ֆինանսական պայմանագրերի վերանայումից հետո:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе