Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպման հարցով շփումներ սկսելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին հայտարարել է 2 երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչների հետ շփումներ սկսելու մասին: Այս մասին գրում է «Իզվեստիան»:
Ապրիլի 20-ին Ուկրաինայի առաջնորդն առաջարկել է Պուտինի հետ հանդիպել Դոնբասի «ցանկացած կետում»: Զելենսկին պարզաբանել է, որ Կիևի և Մոսկվայի տարբեր տեսակետներն անցյալի և ապագայի վերաբերյալ կարելի է դիտարկել ոչ թե որպես խնդիր, այլ որպես հնարավորություն:
Ռուսաստանի ղեկավարը երկու օր անց հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարության առաջնային խնդիրները պետք է լինեն Դոնբասում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարության հետ հանդիպումները: Պուտինը նշել է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է Զելենսկիին ընդունել նրան հարմար ցանկացած պահի` Մոսկվայում:



