«Գիշերվա երկուսին, երեքին. հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին. ահռելի աշխատանք էր». Շոյգուն պատմել է ԼՂ հարցով բարդ բանակցությունների մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 66-րդ տարեդարձի կապակցությամբ հարցազրույց է տվել tvzvezda.ru կայքին`ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Արցախյան երկրորդ պատերազմին:
Նա ընդգծել է, որ ռուսական բանակը ներգրավված է Լեռնային Ղարաբաղում նոր ուժով վերսկսված հակամարտության կարգավորման գործում:
Շոյգուն մասնակցել է բանակցություններին, որոնք նախորդել են ՌԴ և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի` կրակի լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարության ստորագրմանը:
«Ղարաբաղ մտցվեցին խաղաղապահ ուժեր: Մենք գիտենք, թե որքան ջանք է այդ հարցում գործադրել նախագահը: Քանի որ դրանք գիշերներ էին, գիշերվա երկուսը, երեքը: Հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին: Առաջադրանք է դրվում: Մի խոսքով, ահռելի աշխատանք էր»,-պատմել է Շոյգուն:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



