Մոնիկա Գրիգորյանի look-ը «Միսս Տիեզերքին» հաջորդած փակ միջոցառմանն ու Լոս Անջելեսից ստացած առաջարկը
ЛАЙФTert.am Life–ը իր ընթերցողներին պատմել է Մայամիում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի մասին, որի ժամանակ Հայաստանը ներկայացրել է 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը։
Մոնիկան չընդգրկվեց TOP 20-ում, սակայն «Միսս Արմենիա» ՀԿ նախագահ Գոհար Հարությունյանի խոսքով՝ նա հասցրել է հայտնվել միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։
Մրցույթի ավարտից հետո Մոնիկան չի շտապում վերադառնալ Հայաստան։ Նա մասնակցում է այնտեղի միջոցառումներին, նաև տեսահոլովակում նկարահանվելու առաջարկ է ստացել Լոս Անջելեսի հայ արտիստներից մեկից։
Tert.am Life–ի հետ զրույցում Գոհարն ասաց, որ այժմ փորձում են հասկանալ՝ կարո՞ղ են տոմսը փոխել, որպեսզի Մոնիկան նկարահանվի, հետո միայն վերադառնա Հայաստան։
Մինչ այդ Մոնիկան մասնակցել է «Միսս տիեզերքին» հաջորդած փակ միջոցառման, որին մասնակցել է մրցույթի 15 ներկայացուցիչ։
Ներկայացնում ենք նրա look-ը միջոցառուման ժամանակ։