Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մեր սխալ ընտրության համար չափազանց ծանր, ճակատագրական գին ենք վճարում. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ճգնաժամն ու պարտությունները հետևում են մեկը մյուսին։ Փաշինյանի իշխանության պատճառով ձախողումների շարանն իր արձագանքն է ստանում նաև դիվանագիտական հարթության վրա, իսկ դրա անդառնալի հետևանքներից շատերը դեռ առջևում են։ Սա ոչ միայն ներքին խորը հոգեբանական ընկճախտի, այլև միջազգային իմիջի հարց է, երբ ողջ միջազգային հանրության աչքի առաջ Հայաստանը զիջում է իր սուբյեկտայնությունը։

Բայց Փաշինյանը, ում համար իշխանությունը պահելուց ավելի կարևոր բան չկա, շարունակում է կատարել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները և հակառակորդի առաջ ստորացնել մեր ժողովրդին։ Այսինքն, Հայաստանին ու հայ ժողովրդին մի յուրատեսակ պատերազմ էլ նա է հայտարարել: Իշխանության ներսում Փաշինյանն անգամ չնչին դիմադրության չի հանդիպում։ Ճիշտ է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ակտիվացան լուրերն այն մասին, թե մեծ թվով իշխանական պատգամավորներ պատրաստվում են լքել «Իմ քայլը» խմբակցությունը, բայց ի վերջո ընդամենը մի քանի պատգամավորի հեռացումով թեման փակվեց այնպես, որ Ալեն Սիմոնյանը հպարտանում էր, թե իշխանական խմբակցությանը հաջողվեց շատ քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից։

Շատ քիչ կորուստներով... Փաստորեն այս մարդկանց համար կարևորը իրենց իշխանությունն անսասան պահելն է, իսկ Արցախի 75 տոկոսի կորուստը, հազարավոր զոհերը, անվտանգության կորուստը... կորուստներ չեն: Բայց շատ ավելի մտահոգիչ է հարցը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ իշխանության ներսում չկան հայրենիքի ապագայով մտահոգ գործիչներ, ովքեր կարող են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ու անհամաձայնություն հայտնել։ Այսպիսի իրավիճակը նույնիսկ կարող էր ինչ-որ առումով ձեռնտու լինել հենց Փաշինյանին, քանի որ վերջինս հնարավորություն կստանար արտաքին դաշտում ցույց տալ, որ ի վիճակի չէ շարունակաբար զիջումների գնալ, ներքին հուժկու դիմադրություն գոյություն ունի, որն իրեն կաշկանդում է։

Բայց ստացվում է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում տաքուկ տեղավորված մարդկանցից շատերը քաղաքական ու մասնագիտական առումով ոչ մի արժեք չունեն և, իրենց իսկ որակմամբ, Փաշինյանի ուսապարկից ավելին չարժեն, և դրա համար էլ իրենց փոխարեն ու առանց նրանց կարծիքը հաշվի առնելու Փաշինյանը որոշում է երկրի ապագան՝ թեկուզ այդ որոշումները երկրի շահերի դեմ են։ Ավելին, նրանցից ոմանք այնպիսի ջանասիրությամբ ու ստորաքարշությամբ են պաշտպանում «նաչալնիկին», որ հաճախ պարզապես անհեթեթություններ են դուրս տալիս, ու այս ամենն ուղղակի նողկանք է առաջացնում: Սա շատերի կողմից համարվում է արժանապատվության բացարձակ բացակայություն, երբ մանդատի և պարգևավճարների համար կարող ես թքած ունենալ երկրի ապագայի վրա:

Ու այս տրամաբանության, այս «ռասկլադի» պայմաններում Փաշինյանը նպատակ ունի կրկին «ուսապարկերի» հետ գնալ արտահերթ ընտրությունների։ Թերևս դա էր պատճառը, որ ԱԺ-ում իշխանականները հապշտապ կարգով անցկացրին ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու նախաձեռնությունը։ Հարցն այն է, որ անցած խորհրդարանական ընտրություններից արդեն երկուսուկես տարի ժամանակ է անցել, սակայն «քայլող» պատգամավորների մեծամասնությանը հանրությունը չի էլ ճանաչում, իսկ 2018-ին քվե են ստացել բացառապես Նիկոլ Փաշինյանի անունի շնորհիվ։ Մյուս կողմից՝ Փաշինյանին ինքնուրույն, մտածող գործիչների առկայությունը ձեռնտու չէ, որպեսզի հետո իր համար խնդիրներ չստեղծեն։ Այս երեք տարվա ընթացքում մենք անընդհատ տեղեկություններ ենք ստացել, որ Փաշինյանը իր նշանակումներում (2018-ին՝ նաև ցուցակ կազմելու գործում) առաջնորդվում է բացառապես այն չափանիշով, թե որքան է տվյալ անձը կամազուրկ, կամակատար, «շեֆի» հրահանգներն անվերապահ կատարող, հրամանները չքննարկող:

Ռեյտինգայինը իշխանություններին հարմար չէր նաև պայմանավորված նրանով, որ ընդդիմությունը մեծ ներուժ ունի տարածքներում ազդեցություն ունեցող գործիչների առումով։ Հիմա էլ դժվար է ասել՝ հունիսի 20-ին նշանակված ընտրություններն իրոք տեղի կունենա՞ն, թե՞ ոչ, քանի որ Նիկոլի Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ ամենաանհնարինը։ Այնուամենայնիվ, եթե ընտրությունները տեղի ունենան, ապա քաղաքացիները ընտրելուց պետք է իրենց աչքի առաջ ունենան այն հանգամանքը, թե ինչ է տեղի ունենում երկրի հետ, երբ խորհրդարանում հայտնվում են գործից անտեղյակ ու ընդամենը դեկորացիա ապահովող մարդիկ։

Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական առումով արժեք ներկայացնող խորհրդարան, որը առաջին հերթին հաշվետու կլինի իր ընտրողներին ու ձեռնամուխ կլինի ժողովրդի շահերի պաշտպանությանը, այլապես հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ ներքին զսպման մեխանիզմները չեն գործելու, և մի մարդ խորհրդարանի ու ժողովրդի հաշվին որոշումներ է ընդունելու, ինչպես այսօր է։ Ահա թե ինչ գին ենք վճարում 2018 թվականի ընտրությունների համար, երբ հապշտապ, առանց քաղաքական ուժերին ընտրական գործընթացին պատրաստվելու պատշաճ հնարավորություն տալու, էյֆորիկ տրամադրությունների ֆոնին ձևավորվեցին իշխանությունները։ Ծանր, չափազանց ծանր գին...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула