Լեզվական սայթաքումը տոտալ հարձակման պատճառ
АНАЛИТИКАԼրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տոտալ հարձակում է սկսվել նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանի դեմ։ Պատճառը լեզվական սայթաքումն է, որը տարբեր լրատվական միջոցներ, ֆեյսբուքյան օգտատերեր ուռճացնում և խոշոր մի բան են ներկայացնում, կարծես այդ լեզվական սայթաքումից է կախված երկրի ապագան։
Միգուցե այդ տեղեկատվական գրոհը կազմակերպված է մեկ կամ մի քանի կենտրոններից։ Բնականաբար, թե' իշխանությանը, թե' ընդդիմադիր որոշ ուժերի չի կարող դուր գալ, որ մեծ կարողություն և հնարավորություններ ունեցող գործիչ է մասնակցում ընտրություններին. կարող է լուրջ մրցակից լինել իրենց։
Արզաքանցյանի սայթաքումը «մեծ բոլոլա» դարձնողները հաշվի չեն առնում, որ մարդն իր երկարատև գործունեության ընթացքում խոսում է տարբեր լեզուներով և երբեմն կարող են խնդիրներ ծագել։ Բառ անգամ չեն ասում հայրենիքի համար նրա կատարած ազգանվեր գործերից, բանակին, պետությանը տված օգուտից, սայթաքել է և վերջ, ոհմակով հարձակվել են։
Մինչդեռ՝ Արզաքանցյանը շարունակում է իր գործունեությունը որևէ մեկի հասցեին վիրավորանք չհնչեցնելով, ներկայացնում իր ծրագրերն ու անելիքները։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորող գործիչը հայտարարել է՝ պետք է թիմ ձևավորեն և ընդհատեն ձախողումների շղթան։ Թիմի կազմում ընդգրկվելու համար հրավիրում է բոլորին, ովքեր պատրաստ են ծառայել Հայաստանին և ունեն համապատասխան փորձ։ Հենց այս մոտեցումն է, որ արժանանալու է հանրության աջակցությանը, այլ ոչ մեդիաահաբեկումները, անձնական վիրավորանքներն ու սադրանքները։
Վազգեն Առուստամյան
Վազգեն Առուստամյան
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



