Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատերազմից մեկ օր առաջ զանգեց ընտանիքին, ասաց՝ աղոթեք, էս ուրիշ ա. ընկերներն ու քույրը՝ նահատակված Հովհաննես Պողոսյանի մասին

ОБЩЕСТВО

Հովոն երբեք չէր ընդունում անազնվությունը, միշտ ըմբոստանում էր, երբ տեսնում էր՝  ինչ-որ բան ճիշտ չէ, արդար չէ: Շատ բարի սիրտ ուներ ու ձգտում էր անել ամեն ինչ, որպեսզի դիմացինին օգնի: Հատկապես վերջին շրջանում սկսել էր գնահատել դիմացինին, կապ չուներ՝ ծանոթ էր, թե անծանոթ: Հատուկ սեր ուներ հայրենիքի նկատմամբ:

44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 18-ամյա Հովհաննես Պողոսյանի մասին Tert.am-ը զրուցել է հերոսի քրոջ՝ Էմիլիա Պողոսյանի, ընկերներ Էլեն Գասպարյանի և Իրինա Թադևոսյանի հետ:

Հերոսը Երևանից էր, բայց արմատներով մասամբ Արցախից էր, մասամբ՝ Նախիջևանից, Սյունիքից, Տավուշից, ու արմատների նախապատմությամբ միշտ հպարտանում էր ու ուզում էր, որ իր հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ:

Ընտանիքում չորս երեխա են, Հովհաննեսն առաջնեկն էր: Հերոսի սիրելի զբաղմունքը դաշնամուր նվագելն էր, որն էլ ինչպես քույրն է ասում՝ նրա մոտ շատ լավ էր ստացվում: «Բացի նվագելուց՝ կարդալ էր շատ սիրում, նոր բաներ էր միշտ փնտրում, գտնում, նոր հնարավորություններ էր փնտրում սովորելու, զարգանալու, աճելու համար: Շատ ջանասեր էր ու անում էր այն ամենը, ինչ հնարավոր էր ավելի շատ բան իմանալու համար, չէր կարողանում տեղում դոփել, սպասել, որ ինչ-որ բան նրան կսովորեցնեն»:

Հովհաննեսը սիրում էր իր հայրենիքի, իր հայրենիքի մշակույթի, ավանդույթների մասին ավելին իմանալ: «Հայկական ոգին իր ներսում էր, մի փոքր պարծենկոտ կհնչի, բայց կարծում եմ, որ սա գալիս էր մեր նախնիներից ու հենց Արցախից ու Սյունիքից: Ինձ համար նա ավելին էր, քան եղբայր ասվածն է, որովհետև նա իմ ամբողջ կյանքը գիտեր, վստահում էի նրան ամեն ինչ, ու սա փոխադարձ էր, միշտ ես էի առաջինն իմանում, որ նա ինչ-որ աղջկա է հավանում: Իր փորձով միշտ կիսվում էր, օգնում էր, խրախուսում էր, նա միշտ բարձրացնում էր ինձ, երբ ես դժվար ժամանակահատված էի ունենում իմ կյանքում ու ինձ անարժեք էի զգում, նա ինձ հակառակն էր ապացուցում: Միշտ ասում էր՝ դու ամենալավ մարդկանից մեկն ես, դու կարող ես ամեն ինչ, ու երբ վախենում էի ընդունելության քննություններից, ասում էր՝ դա ի՞նչ է, որ չկարողանաս: Նույնիսկ, երբ ես չէի հավատում իմ ուժերին, նա հավատում էր ու օգնում»:

Հովհաննեսի ընկերներից Էլեն Գասպարյանն ասում  է, որ հերոսի մասին անդադար կարելի է խոսել, որովհետև ամեն մի օրը, որն անցկացրել են նրա հետ իր հատուկ ու հետաքրքիր հիշողությունն ունի: «Ամեն մարդ, որը գոնե մեկ անգամ հասցրել էր հանդիպել Հովոյին, գիտի, թե ինչքան դրական ու ընկերասեր էր: Շատ երկար կարող եմ խոսել նրա մասին, պատմել, թե ինչքան լավ խորհուրդներ եմ ստացել: Հովոն ինձ համար իրականում փոքր եղբայր էր, բայց չնայած սրան՝ նրա խորհուրդներն ավելի խորիմաստ ու հասուն էին, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Հիշում եմ, որ նույն ժամանակ ինքն էր միշտ ասում, որ ես իր մեծ քույրն եմ ու որ միշտ մի բան անելիս պետք է խորհրդակցի ինձ հետ: Սա ամենահաճելի ու ամենակարևոր բանն էր, որ կարող էի լսել իրենից»:

Քույրը պատմում է, որ հերոսն ընկերուհի չուներ, բայց մինչ բանակ գնալը սիրում էր մեկին ու բանակ զորակոչվելուց առաջ խոստովանել է, որ սիրում է նրան, բայց սիրելիից հստակ պատասխան չի լսել, որովհետև վերջինս պիտի գնար երկիրից: «Բայց կարող եմ ասել, որ նա սիրում էր այդ աղջկան ու ինչ-որ չափով Հովոն ևս սիրված էր նրա կողմից: Հովոյի երազանքները հենց ընտանիք կազմելու մասին էր, երազում էր չորս և ավելի երեխա ունենալու մասին, ուզում էր ամեն ինչ-որ ապահովել իր ընտանիքին, ծնողներին, քույերին, եղբորը ու ամեն ինչ անում էր, որ էդ ամենն իրականանա»:

Ընկերներից Իրինան պատմում է, որ Հովհաննեսը յոււրօրինակ տղա էր. բարի, ընկերասեր, կատակասեր, ուրախ, խելացի և հոգատար։  «Կարողանում էր միշտ սփոփել տխուր պահերին` լսելով, խորհուրդ տալով ու վերջում ասելով` թեթև տար,  այդ մի արտահայտությունը ամեն ինչ ավելի հեշտ էր դարձնում ու իրոք ստիպում, որ թեթև տանեմ ամեն ինչ։ Ուրախ պահերն էլ ավելի ուրախ էր դարձնում իր ներկայությամբ ու ժպիտով ու միշտ քաջալերում ամեն մի հարցում։ Հովոն իրոք յուրօրինակ էր, այդքան երիտասարդ լինելով հանդերձ շատ իմաստուն էր, ու հասցրել էր բոլոր մարդկանց կյանքում ում հանդիպել էր, մեծ դեր խաղալ։ Կօգներ բոլորին, կփոխեր դեպի լավը»։ 

Էմիլիան հիշում է, որ պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ Հովհաննեսը զանգել է ընտանիքին ու ասել՝ աղոթեք մեզ համար: «Մենք ասացին՝ ամեն օր քեզ համար աղոթում ենք, որ ամեն ինչ լավ լինի էդտեղ, ասաց՝ չէ, էս ուրիշ ա: Երբ իմացանք, որ պատերազմ է սկսվել, ընկել էինք փնտրտուքների մեջ, որովհետև չէինք կարողանում նրան ոչ մի կերպ գտնել, իրենց հեռախոսները հավաքել էին, որ որևէ տարբերակով զանգ չստանան ու տեղեկություն չլինի իրենց ջոկատի մասին: Չէր կարողանում շուտ-շուտ զանգել ու պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հոկտեմբերի 2-ին զանգեց, մեզ էր հարցնում իրավիճակի մասին, ու ասում էր՝ լավ եմ, ապահով եմ: Չէինք հասկանում՝ իրականում այդպես էր, թե ուղղակի ուզում էր մեր անհանգստությունը սփոփել»:

Ընտանիքը երբ իմացել է Հովհաննեսի առաջնագծում լինելու մասին, շատ է վախեցել, որովհետև դեռ նորակոչիկ էր ու նոր պետք է ամեն ինչ  սովորեր, բացի դա՝ ունեին տեղեկություն, թե նորակոչիկները ապաստարաններում էին, բայց քույրն ասում է՝ ստացվում է, որ որևէ ապաստարան չի եղել: «Հաջորդ անգամ երբ զանգեց, ասաց՝ սաղ լավ ա լինելու, ես լավ եմ: Բանակ զորակոչվելուց առաջ մենք մեր ծնողների կոլեգաների տուն էինք գնացել, երբ մի պահ ես ու Հովոն մենեկ մնացինք, ասացի՝ Հովհաննես, ի՞նչ ես կարծում, երբ բանակից վերադառնաս, ես ինչպիսինն եմ լինելու, ասացի՝ երկար մտածիր, որովհետև ուզում եմ, որ լուրջ պատասխանես, ասաց՝ երբ վերադառնա, ինձ արդեն կայացած է պատկերացնում, լավ աշխատանքով, ակտիվ, կենսուրախ, զարգացած: Այդ պահից սկսած ինձ համար որոշել էի, որ երբ վերադառնա, ինձ հենց այդպես է տեսնում: Հիմա, երբ արդեն գիտեմ, որ չի վերադառնալու, միևնույն է, ես ամբողջն իրականություն եմ դարձնելու»:

«Իր մեջ միշտ լույս կար ու ուրախություն։ Հիմա էլ զգում եմ իր օգնությունը, ինքը միշտ իմ ու բոլորիս հետա չնայած, որ հեռվից։ Հովոն իրոք յուրահատուկ էր, ու շատ խիզախ, նա գնաց ու կռվեց հանուն իր հարազատների և իր հայրենի հողի։ Միշտ էր հերոս մեզ համար, իսկ հիմա դարձավ հերոս լի ողջ ազգի համար։ Գիտեմ, որ մի մեծ օրհնություն էր իմ կյանքում ու ես շատ շնորհակալ եմ, որ ունեի նրա պես ընկեր»-ասում է Իրինան։

Քույրը հիշում է, որ Հովհաննեսի հետ վերջին անգամ դեմ-դիմաց խոսել է սեպտեմբերի 24-ին, երբ գնացել էին Ջաբրայիլ՝ նրան այցելելու: «Հիշում եմ, որ վախեցել էի, երբ տեսա, թե ինչպես էր արևից Հովհաննեսի դեմքը սևացել, այնպիսի դժվար աշխատանքներ էր արել, ինձ սա անհանգստացնում էր, որովհետև, երբ մեկին շատ ես սիրում, չես կարողանում տանջված, հոգնած տեսնել ու այս ամենից հետո մեզ համար շոկային էր, որ պատերազմն այս ավարտն ունեցավ: Առաջին օրը, երբ իմացանք, որ պատերազմն ավարտվել է, ինձ մեր բարեկամներից մեկը զանգեց Արցախից, նա ևս զինվորական է ու երբ տեսազանգով նրա դեմքը տեսա, հեռախոսը տվեցի մայրիկին ու ամուր փակեցի բերանս, որ չլսի, թե ոնց եմ լացում իր համար, որ հայրենիք է կորցրել, որ տուն է կորցրել: Չգիտեմ, թե Հովհաննեսն ինչ կասեր, բայց բնականաբար դրական չէր վերաբերվի տիրող իրավիճակին»:

Էլենն ասում  է, որ ինչքան էլ ժամանակ անցնի, միևնույն է՝ այն հիշողությունները, որոնք  կապված են Հովհաննեսի հետ՝ թույլ չեն տալու, որ կորուստը համակերպվելի դառնա: «Որքան էլ փորձենք մտածել, որ ոչինչ չենք կարող վերադարձնել, մեկ է՝ նրա բացակայությունը ոչինչ չի լրացնի: Շատ եմ կարոտում, անչափ, մեկ-մեկ չափից դուրս, բայց գիտեմ, որ նա միշտ մեր կողքին է ու ցանկացած մեկը, որին բախտ է վիճակվել ճանաչել հերոսին ու զգալ նրա ուշադրությունը, սերն ու ընկերասիրությունը՝ կհասկանա, թե ինչքան դժվար է նրա բացակայությամբ»:

Հովհաննեսն ընկել է Ջաբրայիլ-Հադրութ ճանապարհի վրա, ԱԹՍ-ի հարվածից, երբ նրանց ջոկատը տեղափոխվում էր, որպեսզի ապաստարան գտնեին Հադրութում:




Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе