Նավթը թանկանում է
ЭКОНОМИКАՆավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան աճում են պահանջարկի մեծացման հեռանկարների ֆոնին, ներդրողները գնահատում են գործարար ակտիվության կոմպոզիտային ինդեքսը (PMI) եվրոգոտու երկրների արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.57 տոկոսով՝ կազմելով 66.82 դոլար: Հյուսիսամերիկյան Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.54 տոկոսով՝ կազմելով 66.71 դոլար: WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.49 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց 63.89 դոլար:
Նավթի շուկան երկուշաբթի առավոտյան դրական դինամիկա է երեւում եվրոգոտու համար PMI-ի տվյալների հրապարակումից հետո: Ներդրողները գնահատում են հումքի պահանջարկի աճի հեռանկարները: Այդպես, եվրոգոտու երկրների արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում գործարար ակտիվության կոմպոզիտային ինդեքսը (PMI), ըստ նախնական գնահատականների, մայիսին աճել է մինչեւ 56.9 կետ ապրիլին գրանցված 53.8 կետից` առավելագույնը երեք տարվա ընթացքում:
Գները մասամբ վերականգնվում են Եվրոպայից ուրբաթ ստացված PMI-ի դրական տվյալների ֆոնին, ինչը պահանջարկի կարճաժամկետ աճ է ենթադրում, մեջբերում է Wall Street Journal-ը Oanda-յի վերլուծաբաններին: