Բիթքոինն էժանանում է 6 տոկոսով
ЭКОНОМИКАԲիթքոինի արժեքը երկուշաբթի առավոտյան ընկել է 6 տոկոսով՝ մինչեւ 34,9 հազար դոլար, կրիպտոարժույթը վաճառվում է ուրբաթ օրվա մակարդակից զգալիորեն ցածր, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է «Պրայմ»-ը։
Կրիպտոարժույթների սակարկությունների գծով ամենամեծ Binance բորսայում բիթքոինի գինն ընկնում է 6,3 տոկոսով՝ մինչեւ 34,87 հազար դոլար։ Իսկ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է միջին գինն ավելի քան 20 բորսաներում, բիթքոինն էժանանում է 7,6 տոկոսով՝ մինչեւ 34,62 հազար դոլար։ Դինամիկան ամենուրեք ներկայացվում է մեկ օրվա համար։
Բիթքոինի սակարկությունները երկուշաբթի շարունակում են մնալ փոփոխական հանգստյան օրերի անկումից հետո։ Այսպես, հանգստյան օրերին կրիպտոարժույթն ուրբաթ օրվա 40 հազար դոլարից էժանացել է՝ մինչեւ 31,1 հազար դոլար կիրակի երեկոյան, օրկան նվազումը հասել է 16 տոկոսի։ Կիրակի գիշերվա ընթացքում ցուցանիշը փոքր-ինչ վերականգնվել է՝ մինչեւ 35 հազար դոլար, բայց նվազման միտում ուներ օրվա կտրվածքով։