Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գեղհովիտի թիվ 1 դպրոցի բակում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հուշարձան-պուրակը

ОБЩЕСТВО

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի Ա. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան երկու պատերազմներում զոհված գեղհովիտցիներին նվիրված  հուշարձան-պուրակը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշարձան-պուրակի  բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ, մանկավարժներ եւ դպրոցականներ, համայնքի բնակիչներ։ Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը։ Բացված հուշարձանին ծաղիկների առաջին փունջը խոնարհելու պատիվը վերապահվեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Գառնիկ Մարտիրոսյանին։ Ապա հուշարձանին ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին միջոցառման մյուս մասնակիցները, պաշտոնական անձինք։

Ինչպես իր ելույթում նշեց Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդվարդ Ասլանյանը, Արցախյան վերջին պատերազմում Գեղհովիտը տվել է 4 զոհ եւ 1 անհետ կորած, իսկ Արցախյան բոլոր պատերազմներում միասին վերցրած՝ 13 զոհ, որոնց էլ նվիրվել է գեղհովիտցի Օդիս Գալստյանի քանդակած հուշարձան-խաչքարը։

«Հուշարձանի պատվանդանի կողքին տեղադրված գրքի առաջին էջի  վրա փորագրված է մեր հերոսացած երեք սաների՝ Վահե Ասատրյանի, Գարիկ Հովհաննիսյանի եւ Ռադիկ Թաթոսյանի անունները, իսկ երկրորդ էջին՝  «Ձեր արյամբ սրբացած հողը թշնամուն չենք թողնելու» պատգամը։ Հուշարձանի վրա պատկերված է արծիվ եւ վիշապին հաղթող առյուծ, ինչը խորհրդանշում է մեր պայքարի ուժն ու արդարությունը, հարատեւությունը։ Տասներեք քաջազուն հայորդիներ են իրենց կյանքը Գեղհովիտից զոհել հանուն Արցախի, սակայն նպատակահարմար գտանք հուշարձանին փորագրել երեք անուն, որոնք դեռ մեկ տարի առաջ մեր դպրոցի սաներ էին, նույն դասարանի աշակերտներ, բայց այսօր դարձան մեր հավերժի ճամփորդները։ Այս հուշարձան-պուրակում մենք ոգեկոչման զանազան միջոցառումներ կանենք, այստեղ հայրենիքի ծառայության մեկնելուց առաջ կերդվեն մեր  սաները։ Հետագայում դպրոցի մուտքի մոտ կկառուցվի Հաղթանակի կամարը։ Այս հուշարձան-պուրակի կերտմամբ մենք մեր  խոնարհումն ենք բերում նաեւ Գեղհովիտի անունը փառքով պսակած հերոսներ Հակոբ Սարգսյանին, Օնիկ Գրեյանին, էգդար Գրեյանին, Անդրանիկ Մուսիկյանին, Հարություն Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին, Լաերտ Պողոսյանին, Արամ Մանջոյանին, Գարիկ Իսպիրյանին, Երվանդ Խաչատրյանին, ովքեր զոհվեցին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամ մարտական ծառայության ընթացքում»,-ասաց դպրոցի տնօրեն, Արցախյան ազատամարտի մասնակից Էդվարդ Ասլանյանը։

«Այսօր բոլորիս համար հուզումնալից օր է, քանի որ մենք մեր խոնարհումն ենք բերում այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար նահատակվեցին՝ գնալով գիտակցված մահվան։ Այս հուշակոթողն այլեւս մեզ շատ բան է պարտավորեցնում։ Այո՛, մենք մեր հերոսների առաջ ունենք ծաղկուն հայրենիք եւ հզոր պետություն կերտելու պարտավորություն։Նրանք զոհվեցին, որ կանգուն ու ամուր մնա մեր երկիրը, որ շարունակվի խաղաղ ու ստեղծարար կյանքը։ Մեր անմահ հերոսների սիրելի ծնողներ, խնդրանքս է, որ դուք երբեք չխեղճանաք, այլ ձեր գլուխները միշտ բարձր պահած ու հպարտ քայլեք այն բանի համար, որ այդպիսի հայրենասեր ու քաջարի զավակներ եք ծնել, սնել ու դաստիարակել։ Նույն հպարտությունը պիտի զգան այս դպրոցի ուսուցիչները, որոնց սերմանած հայրենասիրական գաղափարները շունչ են առել այդ հերոսների անմահ սխրանքներում։ Այս հերոսները դեռ շատ սերունդների կոգեշնչեն իրենց անուններով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտահղացել ու կերտել են այս հուշարձան-պուրակը՝ մեր հերոսների հավերժության խորհուրդը։ Շնորհակալ ենք նաեւ Արցախյան պատերազմի այն հերոսներին, ովքեր մարտնչել են հանուն հայրենիքի եւ համեստորեն ու հպարտորեն ապրում են մեր կողքին։ Մենք այլ տարբերակ չունենք, քան ապրելու եւ արարելու, շենանալու եւ հզորանալու ձգտումն է»,- ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Գեղհովիտի թիվ 1  միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտները։ Միջոցառման ավարտին Գեղհովիտի գյուղապետարանի կողմից  հուշանվերներ հանձնվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Գառնիկ Մարտիրոսյանին եւ Վոլոդյա Մուսիկյանին, Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողներ Վահե Ասատրյանի, Երվանդ Խաչատրյանի, Գարիկ Հովհաննիսյանի եւ Ռադիկ Թաթոսյանի ծնողներին։ Գեղհովիտի համայնքապետարանի եւ թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության շնորհակալագրերով պարգեւատրվեցին հուշարձան-պուրակի ստեղծման մեջ ավանդ ներդրած քաղաքացիները։

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе