Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուրքիան հսկայական նավթադոլարներ է ներդնում հասարակական կարծիք ձեւավորելու համար. հույն նախարար

МЕЖДУНАРОДНОЕ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Գալուստ Սահակյանի խոսքով՝, Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը:

Ըստ օրենսդրի ղեկավարի, Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարթությունում եւ առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաեւ Եվրանեսթում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը:

Խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության որոշ անդամների ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ծավալած հակահայկական գործունեության վերաբերյալ: Գալուստ Սահակյանը, մասնավորապես, նշել է. «Այդ պատգամավորները, պաշտպանելով ադրբեջանական կողմի առաջադրած հակահայկական բանաձեւերը, նպաստում են Ադրբեջանի շարունակական քայլերին՝ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը միջազգային այլ հարթակներ տեղափոխելու հարցում, ինչը վնասում է խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»: Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանո ւթյունները ձգտում են ԼՂ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափն է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունները, սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Պարոն Սահակյանի խոսքով, միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանն այդ հարցում մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն եւ հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նախարարը բարձր է գնահատել հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցությունը եւ նշել, որ դեռեւս չօգտագործված ներուժ կա տնտեսական համագործակցության ոլորտում: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Հու նաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում: «Խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է»,-ասել է նա:

Խոսելով ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության անդամների հակահայկական մոտեցումից՝ Փանոս Կամենոսը վստահեցրել է, որ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցի Հունաստանի իշխանություններին: Նա նշել է, որ Թուրքիան հսկայական նավթադոլարներ է ներդնում հասարակական կարծիք ձեւավորելու համար:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян