«6 տարի առանց ծխախոտ, 15 ամիս առանց ալկոհոլ». Եվա Ռիվասը հրաժարվել է 3 վատ սովորությունից
ЛАЙФԵրգչուհի Եվա Ռիվասը, որը մի քանի տարի է՝ աշխատանքային դադարի մեջ է, Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրառում արել այն մասին, թե ինչից է հրաժարվել վերջին տարիներին:
«Ուղիղ 6 տարի առանց ծխախոտ, 15 ամիս առանց ալկոհոլ, կես տարի առանց նարգիլե: Սա հիանալի է և ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ Աստծուն:
Ինչպես ասում են, հասանելի բոլոր զվարճանքներից ինձ մնացել է միայն սեփական գերազանցության զգացումն ու շաուրման: Դրանցից դեռ չեմ կարողանում հրաժարվել և չեմ էլ պատրաստվում»,- գրել է նա:
Նշենք, որ երգչուհին վերջերս ևս մեկ գրառմամբ պատասխանել էր այն հարցին, թե ինչո՞ւ է վերջին տարիներին մասնագիտական առումով պասիվ: Նա հայտնել էր, որ նոր նախագիծ է պատրաստում, բայց թողարկման ժամկետներ չէր նշել:

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



