Իրանի խորհրդարանի նախագահ է վերընտրվել Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը
МЕЖДУНАРОДНОЕԹեհրանից պատգամավոր Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել Է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին այդ մասին հաղորդել Է ISNA գործակալությունը:
Նշվում Է, որ Ղալիբաֆի թեկնածության օգտին քվեարկել Է խորհրդարանի 230 անդամ: Նախագահի պաշտոնի մյուս թեկնածուն Ֆերեյդուն Աբասին Էր, որն ստացել Է 18 ձայն:
Ղալիբաֆը որպես օրենսդիր մարմնի նոր ղեկավար Է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին: Մինչ այդ նա քվեարկության առաջատար Է դարձել 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն: 11-րդ գումարման Մեջլիսն աշխատանքը պաշտոնապես սկսել Է 2020 թվականի մայիսի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



