Պղնձի գինը կրկին սկսել է աճել
ЭКОНОМИКАՉորեքշաբթի առավոտյան պղնձի գինը դոլարի թուլացման ֆոնին կրկին վերադառնում է աճի տենդենցին երեքշաբթի գրանցված անկումից հետո, սակայն վերլուծաբանները մատնանշում են ռիսկերի պահպանումը Չինաստանի կողմից հումքային գների զսպման պլանների կապակցությամբ, վկայում են աճուրդների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Comex-ում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.39 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց հասնելով 4.5278 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի գինը երեքշաբթի աճուրդների վերջին ընկել է 0.29 տոկոսով` մինչեւ 9 918 դոլար, ալյումինի գինը` 0.63 տոկոսով` մինչեւ 2.372 դոլար, ցինկի գինն աճել է 1.15 տոկոսով` տոննայի դիմաց մինչեւ 2982.5 դոլար:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկերներ վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) երրորդ օրն անընդմեջ անկում է ապրում, ցուցանիշը հասել է 89.61 կետի, այս մակարդակում ցուցանիշը եղել էր տարվա սկիզբը: Ավելի էժան դոլարն աջակցում է հումքային ապրանքների գներին, այդ թվում` պղնձի արժեքին, որոնք այս դեպքում ավելի մատչելի են դառնում այլ արժույթով ձեռք բերելու դեպքում:
Միեւնույն ժամանակ, պղնձի խոշորագույն սպառող Չինաստանի` հումքային գները զսպելու պլանները շարունակում են ռիսկեր առաջացնել պղնձի ինքնարժեքի համար: Ըստ ANZ-ի վերլուծաբանների, որոնք մեջբերում են Wall Street Journal-ը, ԱՄՆ-ի` սպասվածից ավելի թույլ վիճակագրությունը եւս կարող է զսպել ներդրողների տրամադրությունները: