Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մակնշման շնորհիվ մենք կարող ենք բացառել ստվերը». ՊԵԿ ՏՏ գլխավոր մաքսային տեսուչ Աննա Մուրադյան․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է ՀՀ ՊԵԿ ՏՏ նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Աննա Մուրադյանը

-Տիկի՛ն Մուրադյան, Հայաստանում կա՞ առանց մակնշման ապրանքների արտահանման արգելք։

-Այո՛։ Կոնկրետ բոլոր 5 երկրների սահմաններում Ռուսաստանը հենց առաջինն է, որ մտցրել է արգելք։ Այսօր մենք ունենք ստորագրված 6 որոշում 6 ապրանքախմբերի ուղղությամբ՝ կոշկեղենը, թեթև արդյունաբերության ապրանքները, տեսախցիկները, օծանելիքը, անվադողերը, իսկ 6-րդ խումբն այս տարի է ընդունվել՝ կաթնամթերքը։ Այդ որոշումները, որոնք կայացվել են այս 2-3 տարիների ընթացքում և ընդունվել են ԵԱՏՄ սահմաններում, իմպերատիվ չեն։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է մակնշումը, որոշումն ընդունվում է, ու այդ որոշման հիման վրա 5 երկրներից յուրաքանչյուրն ունի իրավունք մտցնել կոնկրետ չմակնշված ապրանքի շրջանառության արգելք։ Բայց որոշման գոյությունը, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում չի պարտադրում մակնշել, եթե ապրանքը շրջանառվում է Հայաստանի Հանրապետությունում։ Որոշումն ուղղակի հնարավորություն է, ոչ թե պարտավորություն՝ դրա հիման վրա ընդունել ևս մի օրենսդրական ակտ և մտցնել արգելք։ Ռուսաստանը բոլոր 6 ապրանքախմբերով մտցրել է արգելք, որից մեզ համար բավականին լուրջ ուղղություններ են 3-ը՝ կաթնամթերքը, կոշկեղենը և թեթև արդյունաբերության ապրանքները։

-Երբվանի՞ց է գործում առանց մակնշման կոշկեղենի և թեթև արդյունաբերության ապրանքների արտահանման արգել քը Ռուսաստան։ Ինչպե՞ս է կարգավորվում արգելքը, կա՞ իրավական կարգավորում։

-Ամեն ապրանքախումբ ինչ-որ փուլում մտցվել է. սկզբում մտցվել են տեսախցիկները, օծանելիքը, անվադողերը։ Մեզ համար բավականին ցավոտ փուլ էր կոշիկի արգելքը, որը մտցվեց 2020-ի հուլիսի 1-ից։

-Խոսքը Հայաստանից դեպի ԵԱՏՄ այլ տարածքներ արտահանման արգելքի մասի՞ն է։

-Դեպի Ռուսաստան։ Հենց Ռուսաստան։ Նաև ասեմ, որ Բելառուսն էլ արդեն ստորագրեց՝ միանգամից այս տարվա հուլիսի 8-ից մտցնել առանց մակնշման բոլոր 6 խումբ ապրանքների արտահանման արգել քը։ 2020-ի հուլիսի 1-ից կոշկեղենն է մտցրել Ռուսաստանը, այս տարվա հունվարի 1-ից թեթև արդյունաբերության ապրանքները, կաթնամթերքը դեռ ուժի մեջ չի մտել, փուլային է, պահպանման կարճ ժամկետ ունեցող ապրանքի արգելքը կգործի դեկտեմբերի 1-ից, երկար ժամկետ ունեցող ապրանքի արտահանման արգելքը՝ սեպտեմբերի 1-ից, իսկ պանիրինը և պաղպաղակինը՝ հուլիսի 1-ից։

-Պանիրն ու պաղպաղակը հասկանալի է, փչացող ապրանքներ են, ի՞նչ տրամաբանությամբ է արտահանման արգելք սահմանվել կոշկեղենի նկատմամբ։

-Դա Ռուսաստանի նախաձեռնությունն է եղել։ Ամեն դեպքում մակնշումը տնտեսությունը ստվերից հանելու նպատակ ունի, եթե խոսենք պետության շահերի տեսանկյունից։ Երբ ապրանքը արտադրվում է, մտնում է շրջանառության մեջ և դուրս գալիս շրջանառությունից, այդ բոլորը պետությունը կարողանում է վերահսկել։ Օպերատորը տեղեկություններ է տրամադրում պետական բազաներին։ Եվ եթե նույն կոդը կրկնվում է, այսպես ասեմ՝ որպեսզի վաճառեն, պետք է օպերատորից կոդերը վերցնել, մեզ մոտ ապրանքի մնացորդի առումով հակասություն է առաջանում բազայում։ Ու համակարգն ինքը տեղյակ է պահում, որ կա հակասություն։ Այդպես վերահսկվում է և ստվերի դեմ պայքար է մղվում։ Ու այդ նկատառումներից ելնելով է Ռուսաստանը մտցրել այդ արգելքը։

-ԵԱՏՄ դրոշմապիտակը միայն արտահանման համա՞ր է, թե՞ նաև ներքին սպառման:

-Այս դրոշմապիտակները արտահանման համար են, մեզ մոտ դեռ ոչ մի ապրանքախմբով արգելք չի գործում. իհարկե, մեր ներքին դրոշմապիտակավորումը կա, ըստ հարկային օրենսգրքի, 110-ից ավելի ապրանքատեսականի ունենք, որոնք դրոշմավորվում են։ 2 (6 ԱՏԳ ԱԱ կոդ) ապրանքախումբ ակցիզային է, ծխախոտն ու ոգելից խմիչքը, մնացածը՝ սովորական դրոշմապիտակ։

-Ռուսաստանը դեռևս անցած տարվանից է արգելել չմակնշված կոշիկի շրջանառությունը, այս տարի արգելքը վերաբերում է միայն թեթև արդյունաբերական ապրանքների՞ն։

-Արդեն խոսեցինք այդ մասին, որ այն երեք ապրանքախումբը շուտ է մտել, կոշիկը մտել է 2020 թվականի հուլիսի 1-ից, և այս պահին կոշիկի արտահանման վրա դրված արգելքը գործում է։

-Այսինքն, մտավ՝ մտավ, էլ դուրս գալ չկա՞։

-Այո, վերադարձ չկա։ Այս տարվա հունվարի 1-ից թեթև արդյունաբերության ապրանքների արգելքն արդեն ուժի մեջ է, բայց նաև ստորագրվել է կաթնամթերքի մասով, որի արգելքը էտապային է։

Դա ի՞նչ է նշանակում՝ որ մենք կարող ենք արտահանել թեթև արդյունաբերության ապրանքներ, բայց մակնշվա՞ծ։

-Միանշանակ մենք կարող ենք արտահանել, մենք պետք է արտահանենք, որպեսզի ՀՀ տնտեսությունը զարգանա։

-Բայց խնդիրը ո՞րն է, ի՞նչ նկատի ունեք առանց մակնշման ապրանքներ ասելով, այսինքն, եթե մակնշեցինք, արտահանու՞մ ենք։

-Եթե մակնշված է համապատասխան ստանդարտով... Մեր ներքին մակնշումը չի համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտի մակնշմանը։ ԵԱՏՄ ստանդարտի մակնշումը շատ ավելի բարդ է կոդերի և բովանդակության առումով։ Մենք պետք է համապատասխան ստանդարտին համապատասխանենք։ Բայց եթե պիտակը փակցված է, ոչ մի արգելք միանշանակ չկա։

-Այսինքն, եթե Ռուսաստանում առանց մակնշման ապրանք բռնեն, տերը պատասխան է տալի՞ս։

-Եղել են դեպքեր, անգամ հասել է նրան, որ ապրանքը առգրավել են և տուգանք են դրել, որն ապրանքի գնից ավելին է։

-Արտադրողների և արտահանողների համար իրազեկման ի՞նչ միջոցառումներ են իրականացվել։

-Երբ որոշումները կայացվում են, յուրաքանչյուր փաստաթուղթ, որ ստորագրվում է ԵԱՏՄ սահմաններում, ԵԱՏՄ կայքում է տեղադրվում պարտադիր. առանձին փաստաթղթերի կայք ունեն, որտեղ դրանք տեղադրվում են պարտադիր՝ ռուսերենով, իհարկե։ Մենք մակնշման մասով յուրաքանչյուր օրենսդրական ակտ ստորագրելու, յուրաքանչյուր արգելք մտնելու փուլում նախ՝ ՊԵԿ-ի կայքում ենք հայտարարություններ տալիս, տեղեկացնում ենք Call կենտրոնին, քանի որ քաղաքացիները միանգամից իրենց են զանգահարում, դրանից բացի, ամեն փուլում մեր վարչությունը նախաձեռնել է ինչ-որ տեսանյութի, հոդվածի հրապարակում կայքում։

-Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մակնշման պատասխանատուն՝ ազգային օպերատորը, ի՞նչ գործառույթներ ունի։ Խնդրում եմ մանրամասնել։

-Ազգային օպերատորը շատ ուժեղ կապող օղակ է, մենք այստեղ ունենք երեք խումբ մասնակիցներ, դրանք սպառողներն են, տնտեսվարողները և պետությունը։ Ազգային օպերատորը այդ երեքի կապող օղակն է։ Տրամադրում է տեղեկատվություն բոլոր պիտակների վերաբերյալ, տնտեսվարողի հետ համագործակցում է, հայտի հիման վրա տրամադրում է դրոշմապիտակներ, նաև համագործակցում է ԵԱՏՄ 5 երկրի օպերատորների հետ։ Տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում։ Այսինքն, թվային կենտրոն է, որ բոլոր ուղղություններով դառնում է կապող օղակ։

-Հայաստանում արդեն ունե՞նք ազգային օպերատոր։

-Այո։ Ազգային օպերատորի ձևավորման հրամանն անցյալ տարվա դեկտեմբերի 28ով է ստորագրվել։ Փուլերով իրենք մտցնում են համակարգեր, ներդրումներ են անում, համակարգեր են ձևավորում և այս պահին արդեն տրամադրում են դրոշմապիտակներ։ Արդեն մեկ ամիս է, ինչ տրամադրում են։ Օպերատորի այդ կենտրոնը կոչվում է «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ։

-Արտահանման այս արգելքը ինչպե՞ս է հիմնավորվում, ի՞նչ ռիսկեր են հաշվի առնվել։

Ի՞նչ խնդիր կլուծի այն։

-Տեսեք, մենք խոսեցինք, չէ՞, 3 խմբի մասին, որոնք ապրանքի հետ գործ են ունենում՝ սպառողը, տնտեսվարողը և պետությունը։ Խոսեմ պետության անունից՝ որպես պետության ներկայացուցիչ։ Պետության համար միանշանակ է, որ այս կարգի, այս ստանդարտի մակնշումն ապահովում է շատ բարձր մակարդակի վերահսկում, որովհետև ոչ մի խումբ արտադրված ապրանք պետության վերահսկողությունից դուրս չի մնում։

-Այսինքն, պետության վերահսկումից դուրս չի մնում նաև արտահանելիս։

-Նաև արտահանելիս։ Բայց արտահանման փուլում արդեն ապրանքի ճանապարհը փակվում է, որովհետև մենք չենք կարող ուրիշ երկրում վերահսկել։

-Բայց դուրս գալիս կարող ենք վերահսկել։

-Իհարկե, մենք գիտենք, որ այդ ապրանքը արտահանվեց, մենք գիտենք, որ այդ ապրանքը վաճառվեց։ Բայց նաև նշենք, որ Հայաստանում դեռ չի գործում այդ համակարգը, որովհետև արգելք Հայաստանը չի մտցրել։ Ես ասացի, չէ՞, որ որոշումն իմպերատիվ չէ։ Ասենք, կաթնամթերքի մասով որոշում է ստորագրվել։ Այդ որոշման մեջ գրված է, որ երկիրը կարող է մտցնել չմակնշված ապրանքի արգելք։ Բայց մինչև երկիրն ինքն իր տարածքում չի նախաձեռնում այդ արգելքի օրենսդրական կատարումը, արգելք չկա այդ երկրում։ Որոշումն ուղղակի ինչ-որ հիմք է, որի հիման վրա երկիրը որոշում է նախաձեռնել ու իր սահմաններում մտցնել այդ արգելքը։ Այս պահին միայն Ռուսաստանն ու Բելառուսն են այդ արգելքը մտցրել։ Հիմա եկեք ռիսկերից խոսենք։ Ջուրը լավ օրինակ է։ Ռուսաստանը շուտով մտցնելու է ջրի մակնշում։ Մենք ներքին հարկային օրենսդրությամբ ունենք ջրի մակնշում։ Հիմա ԵԱՏՄՆ-ն էլ է մտցնում ջրի մակնշում, ու Ռուսաստանն արգել ք է մտցնում։ Ռուսաստանում այդ ջուրը վաճառելու համար պետք է ԵԱՏՄ պիտակ։ Հայաստանում վաճառելու համար ԵԱՏՄ պիտակ պետք չէ, որովհետև իր սահմաններում Հայաստանն արգելք չի մտցրել։ Պարտավոր չէ մտցնել, որովհետև որոշումն իմպերատիվ չէ, պարտականություն չէ, հնարավորություն է։ Բայց այստեղ արդեն արտադրման փուլում արտադրողը պետք է իմանա՝ այդ շիշը գնում է հայկակա՞ն շուկա, թե՞ ռուսական շուկա։ Եթե գնում է հայկական շուկա, ինքը փակցնում է հայկական մակնշման պիտակ։ Եթե գնում է ռուսական շուկա, փակցնում է ԵԱՏՄ մակնշման պիտակ։ Սա հենց այն բարդությունն է, որից տնտեսվարողները խուսափում են, նեղվում են։ Բայց, ինչպե՞ս է, օրինակ՝ երբ առաջին ավտոմատ տպիչներն ու թվային տեքստերը դուրս եկան, բոլորը սթրես էին, չէ՞, տանում, մինչև համակարգչին հարմարվեցին։ Բայց դա տարավ դեպի զարգացում։ Պետք չէ խուսափել զարգացումից, որովհետև սա մի համակարգ է, որը պետության համար բերելու է շատ դրական արդյունքներ։ Պետության դեպքում, ասացի արդեն, կարող ենք բացառել ստվերը, եթե հասնենք մաքսիմալ դրոշմավորման, բայց դա, իհարկե, տասնյակ տարիների հարց է։ Նաև մնացած խմբերի համար է բերելու դրական արդյունքներ։

-Իսկ եթե ԵԱՏՄ պիտակով շիշը, կոշիկը, պաղպաղակը հայտնվեն ներքին շուկայո՞ւմ։

-Կարող են լինել հայկական շուկայում։ Պիտակը չի խանգարում։ Այսինքն, արտադրողն ունի երկրորդ ճանապարհը։ Ոչ թե արտադրման փուլում իմանա, թե ջուրն ուր է գնում, այլ երկու պիտակ կպցնի։ Ուղղակի դա լրացուցիչ ծախս է, ժամանակ, աշխատուժ։

-Այսինքն, ինքը կարող է ջրի շշի վրա խփի ԵԱՏՄ պիտակ ու վաճառի ներքին շուկայու՞մ։

-Բայց նաև մեր պիտակը պետք է խփի, ԵԱՏՄ պիտակը դեռ բավարար չէ։

-Այս ամբողջում, պետության շահից բացի, ո՞րն է տնտեսվարողի ու սպառողի շահը։

-Նայեք, տնտեսվարողի համար ստեղծվում է մի դաշտ, որտեղ անբարեխիղճ մրցակցությունը վերանում է։ Այսինքն, այդ ընդհատակյա ընկերությունները, որոնք կեղծում են ուրիշի ապրանքանիշները, դրանք վերանալու են այն ապրանքախմբերի մասով, որոնց կվերաբերվի մակնշումը։ Ինչ վերաբերում է սպառողի շահերին, ապա նա գնում է որակյալ ապրանք և ապահովագրված է կեղծ ապրանքից։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%