Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ)․ Քըրք Քըրքորյանին և Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի «Ազգային հերոս» բարձրագույն կոչումը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ղրղզստան՝ Գրադարանների օր, Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1441– Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1661 – ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։

1882 –ծնվել է բոլ շևիկ, հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1891 –վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։

1898 –ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։

1907 – վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։

1918–տեղի է ունեցել Ապարանի հերոսամարտը։

1927– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։

1932 –ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։

1937– վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը։

1970-վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։

1990 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել են ազատամարտիկներ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը, որից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակել է Էրեբունի խճուղում։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։

1998 –վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։

2000– Դրաստամատ Կանայանը վերահուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում։

2002- Երևանում սկսվել է ՀայաստանՍփյուռք երկրորդ խորհրդաժողովը:

2004-ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2008-Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման համար:

2017- լիբանանցի անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» կոմպոզիցիան տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում. փղերը խորհրդանշում են հիշողությունը և ընտանիքը:

2018-«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

2020- վախճանվել է կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը:

ԱՇԽԱՐՀ

1332 –ծնվել է թունիսցի մուսուլման պատմաբան, փիլիսոփա, սոցիալական մտածող Իբն Խալդուն։

1525 -վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։ 1647 -ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվել (կախաղան է բարձրացվել) ամերիկայի առաջին վհուկը՝ Աչա Յանգը։

1679 -Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act-ը, որն անհատի իրավունքների պահպանությունը երաշխավորող օրենք է։

1703 - Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։

1794 -Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը հաստատել է Հաջիբում նոր քաղաք-նավահանգիստ ստեղծելու որոշումը, այսինքն, հաստատել է Օդեսա քաղաքի գլխավոր հատակագիծը։

1831 -Նոր Մեքսիկայում Վայրի Արևմուտքի հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։

1840 – վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։

1844 -ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի մեթոդով։

1877 –ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։

1883 - Ռուսաստանում թագադրվել է Ալեքսանդր 3-րդ ցարը:

1887 –ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։

1894-ծնվել է խորհրդային թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Օռլովան։

1895 -անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսը արտոնագրել է կինոպրոյեկտորը։

1905 -սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնական կայսերական նավատորմի կողմից։

1910 –վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։

1912 –ծնվել է ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքներ գրող Ջոն Չիվերը:

1916 -ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։

1921 -Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։

1930 -Ռիչարդ Դրյուն արտոնագրել է «թափանցիկ կպչուն ցելոֆանային ժապավենը»՝ սկոչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ապակիները ներկման ժամանակ պահպանելու համար։

1934 -ԽՍՀՄ-ում մտցվել է «սպորտի վաստակավոր գործիչ» կոչումը։

1937– շահագործման է հանձնվել Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը։

1941– Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։

1960 - Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։

1964– վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։ -սկսվել է քաղաքացիական պատերազմը Կոլումբիայում։

1971 -103 հազար հանդիսատեսի ներկայությամբ կայացել է հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։

1994- քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру