«Հայոց Արծիվների» Վարչապետի թեկնածուն Խաչիկ Ասրյանն է
БЛОГ2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքում՝ Արծվատուն կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության 13-րդ ժողովը: Ժողովի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու, Կուսակցության Համամասնական ցուցակը հաստատելու և առաջադրելու հարցը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահությունը միաձայն հաստատել է կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը:
Կուսակցության Նախագահության նիստում որոշում է կայացվել, համաձայն որի՝ Խաչիկ Ասրյանը լինելու է կուսակցության՝ Հայաստանի Վարչապետի թեկնածուն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



