Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրում է 50 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ
ЭКОНОМИКАՀամաշխարհային բանկը Հայաստանին 50 միլիոն դոլարի բյուջետային աջակցության կտրամադրի: Խորհրդարանը քննարկել է ՀՀ Նախագահի ներկայացրած «2015թ. դեկտեմբերի 10-ին ստորագրված, Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև զարգացման քաղաքականության երրորդ վարկ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշ եց, որ տվյալ դեպքում ՎԶԵԲ-ի կողմից վարկ տրամադրողը հանդիսանում է Համաշխարհային բանկը:
«Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 50 միլիոն դոլարի արտոնյալ վարկ: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխումների ծրագրի որոշակի շրջանակ ունի, որոնց վերաբերյալ կա աջակցության կարիք, և Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ին աջակցելու համար տրամադրել 50 միլիոն դոլարի վարկ: