Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը կրկին հաղթել է նախագահական ընտրություններում՝ ընտրողների 95%-ի աջակցությամբ: Ամփոփելով քվեարկության արդյունքներն՝ այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի նախագահ Խամմուդա Սաբագը:
«Ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ով ստացել է ընտրողների 95,1 %-ի աջակցությունը»,-Դամասկոսում լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Ազգային խորհրդարանի խոսնակի խոսքերով, ընտրողների մասնակցությունը կազմել է 78 %, իսկ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն մարդ:
Նա նշել է «իրազեկվածության բարձր մակարդակը, որը գերազանցել է բոլոր սպասումները»:
Ընտրատեղամասերի աշխատանքը ստիպված են եղել ընդլայնել՝ քվեարկելու ցանկություն ունեցողների մեծ քանակի պատճառով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



