«Իմ կոլեգաները վերցնում են 20-100. 000». Գոհար Ավետիսյանը բացահայտել է, թե որքան արժե իր մոտ դիմահարդարդումը
ЛАЙФԴիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցում է անցկացրել՝ հետևորդներին առաջարկելով ընտրել իր նշած տարբերակներից ճիշտը: Գոհարն առաջարկել է պատասխանել այն հարցին, թե որքա՞ն գումարի դիմաց է ինքը դիմահարդարում անում: 20, 50, 70 և 100 հազար ռուբլի տարբերակներից ճիշտն է եղել 100. 000-ը:
Հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է Գոհարն այդքան շատ գումարի դիմաց աշխատում, ինչին ի պատասխան նա գրել է. «Ի դեպ, 100. 000 ռուբլիով դեռ ոչ ոքի չեմ դիմահարդարել, որովհետև վերջին 4 տարիներին բոլորին անվճար եմ դիմահարդարում: Կարող եք շնչել: Իմ կոլեգաները վերցնում են 20-100. 000, որովհետև սկզբում երկար տարիներ անուն ես ստեղծում, իսկ հետո անունդ աշխատում է քեզ համար»:
Գոհարը նաև նշել է, որ դիմահարդարմամաբ զբաղվում է 15 տարեկանից և որ իր դիմահարդարման կուրսերին մասնակցելու համար հերթում պետք է սպասել 3 տարի:
Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչ փուլում է Գոհարի մայրիկի՝ Աիդայի բնակարանը, որը նրան Գոհարն էր նվիրել՝ ծննդյան օրվա առթիվ: Դիմահարդարը նշել է, որ մի քանի ամիս զբաղված են եղել դիզայն ընտրելով, իսկ հիմա սպասում են թույլտվության: