«Խորհրդավորի որոնումներով». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը
ЛАЙФԴերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իննան պատառոտված, ջինսե լայն տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի հուդիի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Խորհրդավորի որոնումներով»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս հրապարակված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին սեւ գույնի կոստյում էր կրում ու արձակել էր մազերը։ Նա արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրերն արվել էին Լոս Անջելեսում։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդներն Իննային դրական խոսքեր էին գրել. «Յուրահատուկ»։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



