Աստղային ոճ. Գոհար Գասպարյան
ФОТОԳոհար Գասպարյանը մեր եթերի ամենագեղեցիկ ժպիտ ունեցող հաղորդավարուհիներից է: Նա եթերում է դեռ փոքր տարիքից, իսկ հմայիչ ժպիտը վաղուց է դարձել հաղորդավարուհու այցեքարտը: Գոհարը Հանրայինի եթերից փայլում է ոչ միայն իր գեղեցիկ արտաքինով եւ հմայքով, այլեւ գրագետ խոսքով եւ հարցադրումներով:
Առօրյայում Գոհարին, գրեթե, անհնար է տեսնել առատ դիմահարդարմամբ: Հաղորդավարուհին եթերից դուրս նախընտրում է ազատ եւ հարմարավետ ոճը: Կար ժամանակ, երբ Գոհարը, հիմնականում, սպորտային ոճով էր հանդես գալիս:
Գոհար Գասպարյանի եթերային զգեստները դասական ոճի են: Դրանք կարող են լինել տարբեր չափսի, գույների եւ ձեւերի, սակայն միշտ համադրված են որեւէ հետաքրքիր աքսեսուարով:
Գոհարին հաճախ են նմանեցնում հոլիվուդյան գեղեցկուհի Էնն Հեթուեյին: Պետք է խոստովանել, որ մեր գեղեցկուհին իր փայլով չի զիջում ոչ մի հոլիվուդյան աստղի:
«Աստղային ոճ» շարքում այս անգամ ներկայացնում ենք Գոհար Գասպարյանին:
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Գոհար Գասպարյանի Facebook-ի էջից



