Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն իրանական նավթ չի ներմուծել Քլինթոնի ժամանակներից ի վեր
ЭКОНОМИКАԱՄՆ-ն Իրանից նավթի ներմուծում չի իրականացրել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակներից ի վեր: Մայիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Ղաթիբզադեն՝ մեկնաբանելով մարտին Իրանից ԱՄՆ-ին նավթի հնարավոր մատակարարումների մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում է այդ հարցին, ապա ես նման տեղեկատվություն չունեմ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Քլինթոնի ժամանակներից (Վաշինգտոնը) նավթ չի գնել Իրանից իր կողմից ընդունված օրենքին համապատասխան,- ասել է նա:- Հավանաբար խոսքը վերաբերում է ինչ-որ այլ բանի, բայց ես այդ մասին մանրամասներ չունեմ»:
Մայիսի 28-ին ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչությունը (EIA) հրապարակել է նյութեր, որոնցից հետևում է, որ Իրանը մարտ ամսին 1991 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ նավթ Է արտահանել ԱՄՆ: 1990-ական թվականների սկզբին Վաշինգտոնը Թեհրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին լիովին դադարեցրել Է իրանական նավթի ներմուծումը: