Կրեմլի պալատն ապահովագրել են 8 մլրդ ռուբլով
ЭКОНОМИКАԿրեմլի պետական պալատը, այդ թվում` շենքերը, ինչպես նաև դրանց ներքին և արտաքին հարդարանքը, կահույքը, կոստյումները և զարդարանքներն ապահովագրվել են 8 մլրդ ռուբլով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «Սբերբանկ ապահովագրություն» ընկերության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ ապահովագրությունը ներառում է պալատի 25 շինություն ու կառույց:
Պայմանագրով նախատեսվում են հրդեհի և տարերային աղետների վտանգները: Կրեմլի պետական պալատը կառուցվել է 1961 թվականին: Շինարարությունը 16 ամիս է տևել: Նման շենքերի կառուցման փորձին ծանոթանալու համար գլխավոր հեղինակների խումբը մեկնել է Գերմանիա և ԱՄՆ: Ճարտարապետական տարրերից շատերն այն ժամանակ փոխառվել են արտասահմանից, մասնավորապես` Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի նիստերի սրահից:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



