Մարտական անօդաչու թռչող սարքը առաջին անգամ ինքնուրույն հարձակվել է մարդու վրա
ОБЩЕСТВОՄարտական անօդաչու թռչող սարքը հարձակվել է մարդկանց վրա՝ գտնվելով լիովին ինքնավար ռեժիմում: Այս մասին տեղեկացնում է New Scientist պարբերականը:
Նյութի հեղինակները հղում են կատարում Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների զեկույցին: Ըստ այդ փորձագետների, 2020 թվականի մարտին Թուրքիայում արտադրված «Kargu-2» մարտական անօդաչու ինքնաթիռը ինքնուրույն հետևել է թիրախին`մարդուն և որոշել հարձակվել: Դա տեղի է ունեցել Լիբիայի կառավարական զորքերի և ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող զորքերի բախումներից մեկի ժամանակ:
Հարձակման պահին ԱԹՍ-ն օպերատորից հրաման չի ստացել, ընդգծվում է հոդվածում: Չի հաղորդվում՝ անօդաչուի կողմից հարձակման ենթարկված մարդը ողջ է մնացել, թե ոչ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



