Մեր երեխաները պետք է դաստիարակվեն նաև ուրիշների վիճակը հասկանալու ոգով. Արտակ Զաքարյան
БЛОГՀազարավոր երեխաներ մնացին առանց հայր։ Նրանցից շատերի հայրերը, հանուն Հայրենիքի մարտնչել ու նահատակվել են ինչպես պատերազմի հերոսներ։ Շատերն էլ դարձել են հրահրված խառնիճաղանջ պատերազմի ու քաոսի անմեղ զոհեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Շատերի երեխաները հույսով ու հավատով սպասում են, որ մի օր անհետ կորած իրենց հայրերը կբացեն տան դուռը և կյանքը նորից կլուսավորվի։
Երեխաների պաշտպանության օրը նախ և առաջ բոլորիս է վերաբերվում։ Այսօր իմաստավորված ու խորհրդավոր հազար ու մի միջոցառումներ կարելի էր կազմակերպել մանուկների համար։
Դավաճանական խունտան, անտեսելով մեր կողքին ապրող, մանկական փխրուն հոգիների վիշտն ու չփարատվող հույսերը՝ որոշել է մայրաքաղաքի սրտում խոշոր համերգ կազմակերպել։
Իհարկե այսօրվա համերգին տարվող մանուկները ոչ մի մեղք չունեն մեր հայրենիքի ողբերգական այս ժամանակահատվածի համար։
Իսկ նրանց ծնողներն ունե՞ն արդյոք ողջամիտ պատասխան, թե ինչո՞ւ պետք է հենց այս օրերին, հենց այսպես տոնենք մանուկների պաշտպանության օրը։
Երեկվանից այս դիլեմայի առջև եմ։ Մեր երեխաները պետք է դաստիարակվեն նաև ուրիշների վիճակը հասկանալու ոգով։ Էգոիզմը փոքրուց մի մտցրեք մանուկների մեջ։ Հատկապես հիմա, երբ ցավն ու կորուստները շատ ընդհանուր են։
Մարդ դաստիարակելն աշխարհի ամենաբարդ գործն է»,- գրել է նա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



