Նավթի գները շարունակում են աճել
ЭКОНОМИКАՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան շարունակում են աճել ՕՊԵԿ+-ի` գործարքի պարամետրերը պահելու որոշման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.17 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 70.37 դոլար: WTI-ի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.12 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 67.8 դոլար: Երեքշաբթի օրը նավթը թանկացել է 1.5-2 տոկոսով:
Թրեյդերները շարունակում են գնահատել ՕՊԵԿ+-ի նիստի արդյունքները: Երեքշաբթի հանդիպման արդյունքում դաշինքը պահպանեց գործարքի նախկին պարամետրերը, այսինքն հուլիսին այն փոքր-ինչ կավելացնի արտադրությունը:
«Ասիական առավոտյան աճուրդներին նավթը թանկանում է այն լուրերից ֆոնին, որ ՕՊԵԿ+-ը համաձայնել է հավատարիմ մնալ արդյունահանման աստիճանական ավելացման ծրագրին: Շուկան, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա հուլիսի 1-ին ՕՊԵԿ+-ի հերթական նիստի վրա»,- Wall Street Journal-ի հետ զրույցում մեկնաբանել են Oanda-ի վերլուծաբանները: