Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԲՀԿ ծրագրով նախատեսվում է հիմնովին շտկել առողջապահական ձախողված քաղաքականությունը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսության ու պետական կառավարման մեջ կան ոլորտներ, որոնք համակարգաստեղծ են, այսինքն, այդ ոլորտների հնարավոր զարգացումը համակարգային տեսանելի ազդեցություն է ունենում տնտեսության ու հանրային կյանքի այլ բնագավառների վրա։ Այդ ոլորտներից մեկը առողջապահությունն է, որի զարգացումից ճյուղավորվում են դեղագործությունը, բժշկական կրթությունը, բժշկական տուրիզմը, ռազմական բժշկությունը, սպասարկման ոլորտը, բժշկական գործարարությունը, կապիտալ ոլորտային շինարարությունը և այլն։ Առողջապահական արդյունավետ քաղաքականությունը ուղղակիորեն կապված է պետության դեմոգրաֆիկ աճի ու ռազմական անվտանգության ապահովման հետ։

Առողջապահության ոլորտի կարևորությունը ռազմավարական է հատկապես այն երկրներում, ուր առկա է ազգաբնակչության թվի հետևողական ու կայուն նվազում, ուր ազգաբնակչության ծնելիության տոկոսը ցածր է, իսկ մահացության ցուցանիշը՝ բարձր, հետևաբար ազգաբնակչության բնական աճ չկա։ Հայաստանը հենց այդ երկրներից է։ Ցավոք մեր երկրում այնպես է ստացվել, որ տևական ժամանակ առողջապահության ոլորտը դարձել է «ձախողում» բառի հոմանիշ, և դա այն պարագայում, երբ ողջ աշխարհն արդեն մեկ տարուց ավելի ջանք ու եռանդ չի խնայում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում նոր ու պրոֆեսիոնալ, առավել արդյունավետ մոտեցումներ ներդնելու ուղղությամբ։ Հայաստանում համավարակի պատճառով այս պահի դրությամբ արձանագրվել է 4446 մահ։ Մեր նման սուղ ռեսուրսներ, սակավաթիվ ազգաբնակչություն, մեծ արտագաղթ ունեցող, իսկ պատերազմից հետո փաստացի աղետի մեջ գտնվող երկրի համար սա ահռելի թիվ է, մեծ ողբերգություն։ Մինչդեռ իրականում սա ներկա առողջապահության համակարգի ու նրա նախարարների գործունեության հստակ գնահատականն է. գործունեություն, որը իրականում ոչ միշտ է անհրաժեշտ չափով ուղղված եղել քաղաքացիների առողջապահական խնդիրների լուծմանը։

Դիցուք, երբ 2020 թ. մարտին գործող իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչ էր անում ավելի հետևողական ու արդյունավետ պայքարել համավարակի դեմ, սահմանել կոշտ կարանտին, հստակ սահմանափակումներով, դրան ի պատասխան առողջապահական ոլորտի ղեկավարները զավեշտալի քաղաքական գնահատականներ էին հնչեցնում։ ԲՀԿ առաջնորդը անհանգստանում էր մարդկանց կյանքերի համար, իշխանությունը քաղաքական ենթատեքստեր էր փորձում գտնել։ Եթե ժամանակին սահմանները փակեիք, դադարեցնեիք քարոզարշավը, մեր բազմաթիվ քաղաքացիներ ողջ կլինեին, պետությունը այդ ծավալի մեծ վնասներ չէր կրի, իսկ առողջապահության նախարար Ա.Թորոսյանն էլ հրապարակային ներողություն չէր խնդրի իր ձախողումների համար։ Հիմա ո՞վ էր ճիշտ, ո՞վ՝ սխալ։ Այսօր կորոնավիրուսային համավարակի պայմաններում պետությունը պետք է ժամանակին և հասցեական բժշկական օգնություն տրամադրի մեր հայրենակիցներին ինչպես ստացիոնար, այնպես էլ տնային բուժման պայմաններում: Բուժօգնությունը, սկսած թեստավորումից մինչև անհրաժեշտ բուժման գործընթացի ավարտը, պետք է իրականացվի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սա է ԲՀԿ-ի մոտեցումը։ Կասեք՝ միջոցներ չկան, կհակադարձենք՝ վստահորեն կան. եթե պարգևավճարների ու հավելավճարների համար ֆինանսական այդ միջոցները գտնվում են, ապա մեր քաղաքացիների առողջապահական կարիքների համար վստահորեն կգտնվեն։ Ցանկություն ու հմտություն է պետք։ Մյուս կողմից՝ այսօր խնդիրը առողջապահական մենեջմենտի մեջ է։ Երբ տարիներ առաջ ԲՀԿ-ի քվոտայով ՀՀ առողջապահության ոլորտի պատասխանատու նախարար նշանակվեց Հ. Քուշկյանը, համակարգը կիսավեր վիճակում էր։ Ընդամենը 5 տարում ունեցանք նոր որակի ու տեխնիկական հագեցվածության բժշկություն, զարկ տրվեց մասնավոր կլինիկաներին, կառուցվեցին նոր հիվանդանոցներ, հիմքեր դրվեցին ապահովագրության քաղաքականությանը հետագայում անցնելու համար, փոփոխվեց առողջապահության ոլորտում պետպատվերի կառավարման կարգը։

Հենց այս առումով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել նաև առողջապահության ոլորտում պետական պատվերի տրամադրման կարգը. զինծառայողներին, Արցախյան պատերազմում զոհվածների, անհետ կորածների, պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց ընտանիքներին, սոցիալապես անապահով խավերին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք բժշկական հավատարմագրումը: Պետական պատվերի համակարգն ամբողջապես պետք է հավատարմագրել: Սոցիալական խոցելի իրականության ու մեր նման աղքատության բարձր շեմ ունեցող երկրում նշյալ միջոցառումները ուղղակի այլընտրանք չունեն, իսկ Առողջապահական քաղաքականության հիմքը պետք է լինեն մարդու կարիքների սպասարկումը, այլ ոչ թե բյուրոկրատական մոտեցումները։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира