Ереван, 25.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Շատ կուզեի մարդաշատ վայրերում ակնոց չդնել, չքողարկվել. անում եմ, որպեսզի մարդկանց հայացքները շատ չզգամ»․ Լիլիթ Բադանյանը՝ հայտնիությունից բարդութավորվելու և դեռահասների համար օրինակ լինելու մասին

ЛАЙФ

Դերասանուհի Լիլիթ Բադանյանի համար «Սարի աղջիկ» հեռուստասերիալը դեբյուտային էր։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է օրերս արված նոր ֆոտոշարքի, սերիալի ավարտի, նկարահանվելու առաջարկների և հայտնիության մասին։

Ըստ Լիլիթի՝ նոր ֆոտոշարքն առանց ծրագրելու է ստացվել։ «Ամառային շունչ էի ուզում,  ընկերոջս՝ լուսանկարիչ Ծատուր Օհանյանին, խնդրեցի, որ լուսանկարի ինձ: Իրականում, նա էլ վաղուց ուզում էր ինձ լուսանկարել, ուղղակի չէր ստացվում: Գնացինք գեղեցիկ շենքերի բակ, գեղեցիկ լուսանկարներ ստացանք: Հատուկ չէի պատարաստվել, կերպարանափոխվել, լուսանկարներում Լիլիթն է, առանձնահատուկ ոչինչ չկա»,- պատմեց նա:

Այս օրերին ցուցադրվում են Լիլիթի մասնակցությամբ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի վերջին սերիաները։ «Սիրահարվել եմ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի ստեղծագործական թիմին, որն ինձ համար ընտանիք է: Շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին ինձ վստահելու համար: Մեր ընտանիքում ամեն մեկը հոգ էր տանում մեկ ուրիշի մասին, անհանգստանում նրա խնդրով, փորձում այնպես անել, որ դա լուծվի: Մեր խմբում բոլորն իրենց գործի նվիրյալներն էին, գալիս էին աշխատանքի  ու սրտացավորեն աշխատում: Սերիալներում հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, մեկ մասնագետը կարող է մի քանի մասնագետի ֆունկցիա կատարել, մեր խմբում մարդիկ ջանք ու եռանդ չէին խնայում, որ մինիմալ ռեսուրսներով ստանային մաքսիմալ արդյունք»,- ասաց նա:

Դերասանուհու խոսքով՝  չնայած մի քանի տարի է՝ թատրոնում մեծ զբաղվածություն ունի, հեռուստասերիալի շնորհիվ մարդիկ ճանաչեցին իրեն։ ««Սարի աղջկա» շնորհիվ մարդիկ ճանաչեցին ու լսեցին անունս, սիրեցին ինձ ու գնահատեցին խաղս: Ինձ համար սա մեծ փորձ էր: Մի բան է, երբ թատրոնում ես խաղում, մեկ այլ բան, երբ նկարահանվում ես հեռուստասերիալում, աշխատում տեսախցիկի հետ, որը հմտություններ է պահանջում: Այդ հմտություններն աշխատանքի ընթացքում ես սովորում, որովհետև ինստիտուտում անցնում ես միայն թատրոնում աշխատելու հմտություններ, կինոն բաց է թողնված: Թերացումներ, իհարկե, ունեցել եմ, ես առաջինն եմ դրանք նկատում, որովհետև խստապահանջ եմ ինքս իմ ու աշխատանքիս հանդեպ: Բյաց նորմալ է, առաջին փորձս էր»,- նշեց Լիլիթը։

Դերասանուհին նշեց, որ տեսակով կարիերիստ չէ, չի ձգտում նպատակային ինչ-որ բան անել, որպեսզի աչքի ընկնի: «Չնայած այս ամենին՝ հասկանում եմ, որ աշխատանքս դա է պահանջում, ռեժիսորները պետք է իմանան, որ կա Լիլիթ անունով դերասանուհի, որը համապատասխանում է իրենց այս կամ այն նախագծին: Հետևաբար, հայտնի լինելու անհարաժեշտությունը կա ու իմ գործում պարտադիր պայման է: Ուրախ եմ, որ այսպես ստացվեց, արդեն առաջարկներ եմ ստանում, որովհետև ճանաչելի եմ դարձել»,- ասաց նա:

Դերասանուհին խոստովանեց, որ հայտնիությունից բարդութավորվում է։ «Բարդութավորվում եմ, երբ փողոցում ինձ տեսնելիս ճանաչում են, մոտենում: Մարդկանց մեծ ուրախությամբ ժպտում եմ, նրանց հետ սիրով լուսանկարվում, եթե ցանկանում են: Չեմ սիրում ինձ առանձնացնել, իսկ այդպես առանձնանում եմ, շատ կուզեի մարդաշատ վայրերում ակնոց չդնել, չքողարկվել, բայց անում եմ, որպեսզի մարդկանց հայացքները շատ չզգամ: Ես սովորական մարդ եմ, այնպես չէ, որ երկու ամիս երևացել եմ էկրանին և պետք է այլ մարդ դառնամ»,- ընդգծեց նա:

Լիլիթը նաև շեշտեց, որ չի սիրում, երբ մարդկանց կուռք են դարձնում։ «Ինքս էլ երբեք որևէ մեկին այդպիսին չեմ դարձրել ինձ համար: Իհարկե, հիմա շատ դեռահաս աղջիկների համար օրինակ եմ, պատկերացնում են իրենց երիտասարդությունն այնպիսին, ինչպիսին իմն է: Հաճելի է, բայց պարտավորեցնող, որովհետև քո սխալը ևս կարող են տեսնել ու ընդօրինակել: Շատ ավելի աչալուրջ եմ և ուշադիր իմ հրապարակած լուսանկարներին ու ամեն ինչին»,- եզրափակեց Լիլիթը:

Зеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части Парламент Азербайджана обрушился с критикой на Пашиняна из-за «Западного Азербайджана» и Западной Армении Азербайджан намерен усилить «боеспособность войск на границе с Арменией» Новый глава МВД Армении: Начало диалога о либерализации визового режима с ЕС откроет новые горизонты Банки Турции и еще пяти стран перестали обслуживать карты российской платежной системы В разведке США сообщили, что рассекретили сведения об убийствах неугодных Путину лиц На Рождественской ярмарке Шпиттельберга в Вене представлены работы 40 армянских мастеров Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Интервью Никола Пашиняна Общественной телекомпании Армении Стоимость биткойна приближается к 100 тыс. долларов Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В 42 км к северо-востоку от Сюника произошло землетрясение В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Мэр Еревана отправился в США Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»На Украине назвали примерное количество ракет «Орешник» у России» Ракеты ATACMS и Украина: что сделает Дональд Трамп? - The National Interest Ученые выяснили, как избежать смертельных столкновений китов с кораблями Какие требования предъявляют друг другу Ливан и Израиль? ООН: В 2024 году в мире было убито рекордное количество сотрудников гуманитарных организаций Politico: Азербайджан будет отмывать российский газ для Европы Омбудсмен Армении обсудила с послом Нидерландов вопрос защиты прав насильственно перемещенных армян Арцаха Генерал Каракаев на совещании с Путиным: Российский «Орешник» может поражать цели по всей Европе Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Open Source Centre: С марта Россия поставила Северной Корее более миллиона баррелей нефти Политолог: Худший сценарий, если Трамп решил оказать давление на Иран, в том числе и на Армению От несчастного случая скончался многократный чемпион по карате Мкртич Казарян Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовВ ВОЗ предсказали исчезновение трёх видов рака в ближайшие десятилетия В Москве 29 ноября состоится II Общественный форум «Россия-Армения» Уличный пейзаж Рене Магритта был продан на аукционе Christie's за рекордный 121 млн. долларов Театру оперы и балета имени Спендиарова выделено 191,5 млн. драмов Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрзуманян: Рынки станкостроения и микроэлектроники ЕАЭС характеризует серьезная зависимость от импорта Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаВ Ереване перевернулась бетономешалка МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами