Տիգրան Համասյանը 2 մրցանակ է ստացել «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթում
КУЛЬТУРАԳերմանիայում կայացած «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթի ժամանակ հայազգի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը երկու մրցանակ է ստացել։
Նա Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մրցանակին և ոգևորությամբ կիսվել հետևորդների հետ։
«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է երկու մրցանակ ստանալ «Deutscher Jazzpreis»-ից իմ վերջին «The Call Within» ալբոմի համար` «Տարվա արտիստ, միջազգային» և «Դաշնամուր/ստեղնաշար» անվանակարգերում։
Շնորհակալ եմ «Deutscher Jazzpreis»-ի կազմակերպիչներին և ժյուրիի անդամներին։ Մեծ շնորհակալություն և շնորհավորանքներս տաղանդավոր բոլոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրվել ու մրցանակի են արժանացել»,- գրել է նա և իր գերմանացի երկրպագուներին խոստացել, որ շուտով կհանդիպեն։
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



