Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ուզում եմ հավատալ, որ մեր ազգը չի կորցրել իր բոլոր արժանիքները»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռեժիսոր Դավիթ Սահակյանցի հետ 2018 թվականի իշխանափոխությունից հետո զրուցելու առիթներ «Փաստն» ունեցել է: Ամենասկզբում խոսել ենք ռեժիսորի՝ երկրի ապագայի մասին մտահոգությունների մասին, ապա արդեն, երբ ներկայիս իշխանությունները վատնել էին ժողովրդի՝ իրենց տրված ժամանակը, անհասկանալի քաղաքականություն էին վարում ու քայլեր ձեռնարկում, դե իսկ հետո՝ մեր երկրի հետ պատահած աղետի մասին: Այս անգամ զրուցել ենք ընտրությունների, քաղաքացիների՝ իրենց սխալներն ուղղելու հնարավորության մասին և թե ինչու է այնպես ստացվել, որ մինչև հիմա կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ձայնը վստահել Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակիցներին: Սահակյանցը կարծում է՝ մենք զոհը դարձանք աշխարհի անտարբերության:

«Զոհը դարձանք աշխարհի արկածախնդրության, անհասկանալի էքսպերիմենտների, որոնք անցկացնում են մեր նման փոքր ազգերի վրա, որոնք պինդ են, ուժեղ և, փորձարկումներ անցկացնելով, փորձում են հասկանալ մեր դիմադրողականությունը: Օրերս մտածում էի այդ մասին, որ երբ պատերազմի օրերին ամբողջ աշխարհից պահանջում էինք ցավակցություն, զորակցություն և մեղադրում էինք անտարբերության մեջ, ինքներս նույնն արեցինք արդեն պատերազմի ավարտից հետո: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը՝ ամեն անգամ ավելացող զոհերի թիվը, պարկերի մեջ պահվող մեր տղաների աճյունների պատմությունը, մեր երկրում կատարվող ամենատարբեր գործընթացները և այլն, և այլն: Մենք էլ փաստացի դարձանք անտարբեր աշխարհի մի մասնիկը, կարողացանք ինքներս մեր հանդեպ անտարբեր մնալ: Կարծում եմ, որ սա շատ խոր, դաժան, բայց անխուսափելի մի դաս էր մեզ համար: Սրանից հետո պետք է շատ լուրջ վերանայենք մեր ապրելակերպը, մեր մտածելակերպը, մեր վերաբերմունքն ինքներս մեզ ու մեր երկրին, մեր զավակներին, որոնց ուղարկում ենք պատերազմ՝ փաստացի ոչնչով չպաշտպանելով: Սա շատ դաժան դաս եղավ մեզ համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ քիչ չեն այն մարդիկ, որոնք պատրաստ են գնալ ընտրատեղամաս և իրենց ձայնը տալ ներկայիս իշխանություններին, քանի որ վստահ են՝ նրանք որևէ սխալ քայլ չեն կատարել: Ի վերջո, ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում այս մարդիկ, երբ ակնհայտ տեսանելի է այն աղետը, որի մեջ հայտնվել է Հայաստանը: Նրանք շարունակում են խաբվա՞ծ մնալ, թե՞… Ռեժիսորն արձագանքում է՝ ցավոք, նման մարդկանց կարելի է ամեն ինչ վերագրել: «Գուցե շատ կոպիտ է հնչում, բայց՝ անխելք լինելը, անուշադիր լինելը, խաբված լինելը: Առհասարակ մարդը չպետք է թույլ տա իրեն այդ աստիճանի խաբված լինել: Միգուցե շատերը համաձայն են այն ամենի հետ, ինչ այս տականքներն արեցին մեր երկրի հետ, միգուցե պետք է շատերը ԴՆԹ թեստ հանձնեն, և շատ ցավալի արդյունքներ կունենանք: Միգուցե իրենց մեջ ի ծնե չկա այն, ինչը բնորոշ է իսկական հային: Վախենում եմ, որ անգամ նման եզրակացությունների կարող ենք գալ: Չեմ հասկանում, չեմ ընդունում այս մտածելակերպը:

Միայն մեկ բան կարող եմ իրենց խնդրել՝ եթե իրենք այդքան հեշտ տրվում են ուրիշների գաղափարներին, չունենալով իրենցը, լսում և վստահում են միայն իշխանություններին, թող այս անգամ էլ մեզ վստահեն: Իրենք մեկ անգամ վստահեցին, մենք խոսեցինք դրա դեմ, արդյունքում, ցավոք, մենք ճիշտ դուրս եկանք: Իսկ գուցե հիմա եկել է ժամանակը, որ ուղղակի ընդհանրապես ձայն չհանեն կամ փորձեն շտկել իրենց սխալները: Օրերս նամակ եմ ստացել, երբ մարդը փաստացի երեք տարի անց խոստովանում է, որ սխալ քայլ է արել և ներողություն է խնդրում: Դրանում որևէ վատ բան չկա: 2018 թվականի իշխանափոխությունից հետո առաջին իսկ օրվանից ասել եմ՝ Աստված տա, ես սխալվեմ, կլինեմ առաջին մարդը, ով ներողություն կխնդրի բոլորից, որոնք հավատացին 2018 թվականին իշխանության եկածներին: Ցավոք, ես ճիշտ դուրս եկա: Այնպես որ, այն ժամանակ սխալ ընտրություն կատարածները պետք է պատրաստ լինեն ներողություն խնդրել ոչ թե ինձանից, ոչ թե այն մարդկանցից, որոնք համակարծիք են եղել ինձ ու շատերի հետ, այլ ներողություն խնդրեն բոլոր տղաներից, իրենց երեխաներից, ճիշտ եզրակացություններ և ընտրություն կատարեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Ի վերջո, Սյունիքում, Գեղարքունիքում և Հայաստանի ամբողջ տարածքում կատարվող գործողությունները տեսնելով՝ գուցե շատերի մոտ պետք է առաջ մղվի ուղղակի ամենասովորական ինքնապաշտպանական բնազդը: «Հուսով ենք, որ գոնե այդպես կլինի: Սարսափելի է լսել, երբ, օրինակ՝ լոռեցին կամ Ամասիայում բնակվող մեր քաղաքացին ասում է՝ դե, Սյունիքն այդքան հեռու է մեզանից: Սա երկիր գաղափարը չհասկանալու հետևանքն է, այն, որ «Արցախը սկսվում է Ամասիայից և ավարտվում Սյունիքում»: Սա մեր բնօրրանն է, մեր երկիրը, որն իրավունք չունեինք նվիրել թշնամուն, այն մեզ փոխանցվել է ժառանգաբար, այն պարտավոր ենք փոխանցել ապագա սերունդներին: «Ոչինչ, այսօր այս մի գյուղն էլ, այս մի հողն էլ հանձնենք»:Իրավունք չունենք նման կերպ մտածել: Ո՞վ եք դուք, որ հանձնեք մի բան, ինչը փաստացի ձեզ չի պատկանում: Այն մեզ փոխանցվել է մեր նախնիներից, մենք էլ պետք է հանձնենք մեր ապագա սերունդներին»,-ընդգծում է ռեժիսորը:

Նա անկեղծորեն կարծում է, որ, այնուամենայնիվ, շատ են այն մարդիկ, որոնք գիտակցում են մեր երկրի հետ տեղի ունեցած աղետը: «Շատերը գուցե չխոստովանեն, շատերը՝ հակառակը: Գուցե շատերը մեզ պես չկռվեն, չպայքարեն, լուռ գնան ընտրության, բայց կարևորն իրենց ձայնը չտան այս տականքներին, որոնք փորձում են նորից վերարտադրվել: Ուզում եմ հավատալ, որ մեր ազգը չի կորցրել իր բոլոր արժանիքները, մեզ դեռ սպասվում են լավ օրեր, վստահ եմ, որ ոտքի կկանգնենք, ճիշտ դասեր կքաղենք»,-եզրափակում է Դավիթ Սահակյանցը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%