Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պարզապես սարսափելի է, քանի որ չգիտես՝ զավակդ ո՞ղջ է, թե ոչ․ Արմեն Սարգսյան

ПОЛИТИКА

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Մեզ համար շատ կարևոր են բարեկամները: Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդը Ղազախստանն է,- անդրադառնալով Ղազախստան իր այցին՝ մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը, -երկիր, որը մեզ հետ միասին ՀԱՊԿ անդամ է, նույն Եվրասիական տնտեսական համակարգում է ապրում: Երկիր է, որը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի շատ լավ հարաբերություններ:

Ղազախստանը մեր բարեկամն է, և մենք ամեն բան պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն խորը, ջերմ և ամենօրյա: Հենց այդ նպատակով էլ եկել եմ՝ ամրապնդելու մեր բարեկամական հարաբերությունները: Եթե քո խնդիրներով բարեկամիդ հետ չխոսես դու, կխոսի հակառակորդդ, ով կասի բոլորովին հակառակը: Ուզում եմ վստահեցնել՝ ամենաջերմ ընդունելության եմ արժանացել: Ես վերադառնում եմ ավելի ինքնավստահ, որ մեր բարեկամությունը շարունակվում է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ղազախստանում իր հանդիպումների ժամանակ ղազախ գործընկերները միշտ հարգանքով են խոսել հայկական համայնքի մասին, թե ինչ բարձր որակներ ունեն մեր հայրենակիցները, ինչքան հարգված են ու հաջողակ: «Ձեզնից սպասելիքները մեծ են, ձեր հանդեպ մեծ հարգանք ունեն, և դա պետք է օգտագործվի՝ ի շահ ձեզ, Ղազախստանի և Հայաստանի»:

Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեր երկրի համար դժվար օրեր են, և պատճառները բազմազան են: «Նախ և առաջ, պատերազմը. ինչ-որ իմաստով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել: Չկա պայմանագիր, խաղաղություն,- ասել է նախագահ Սարգսյանը: -Անհայտ է՝ ու՞ր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, ե՞րբ են սկսվելու և ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպե՞ս են ձևավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Վստահ եմ, բոլորդ գիտեք, թե ինչ զգայուն հարց է դա, և ոչ միայն մեր այն քաղաքացիների համար, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների, ողջ հայ ժողովրդի համար: Ամեն օր նոր հարցեր են առաջանում, և այդ հարցերը շատ զգայուն են յուրաքանչյուրի համար:

Եթե ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է մտնում կես, էլ չեմ ասում մի քանի կիլոմետր, դա մեծ ահազանգ է մեզնից յուրաքանչյուրի համար: Շատ մեծ խնդիր է Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հարցը: Հայաստանն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի անում և նրանց փորձում է օգտագործել որպես խաղաքարտ: Սա բացարձակ անընդունելի է:

Հայաստանում կան ընտանիքներ, որոնց տղաները, ամուսինները, հայրերը անհետ կորած են: Սա պարզապես սարսափելի է, քանի որ չգիտես՝ զավակդ ո՞ղջ է, թե ոչ: Այսինքն, ամեն օր նրանք կանգնած են դրախտի և դժոխքի արանքում»:

Նախագահը նշել է, որ կան նաև տնտեսական մեծ դժվարություններ: Առանց այդ էլ դժվարություններ կային, սակայն կովիդի, այնուհետև՝ պատերազմի պատճառով դրանք ավելի խորացան: «Տնտեսության վերականգնման մասին է պետք մտածել, պետք է ծրագրել, աշխատել, աշխատել ամեն օր,- ասել է նախագահ Սարգսյանը: -Մեծ խնդիր է նաև մարդկանց առողջությունը: Կովիդն անսպասելի թշնամի է, դրա հետևանքով զոհվել են մոտավորապես նույնքան մարդիկ, որքան պատերազմի ժամանակ: Այն անկանխատեսելի հիվանդություն է, և դեռ երկար պետք է ապրենք դրա հետ:

Մենք կարգապահության կարիք ունենք, որ մեր երկիրը, պետությունը վերականգնենք: Առանց պետության մարմինը՝ տնտեսությունը վերականգնելու չես կարող երազել, որ նորից ուժեղ բանակ ես ունենալու, որ կարողանալու ես պաշտպանել քեզ, ընտանիքդ, սահմաններդ, այն, ինչ քեզ է պատկանում»:

Նշելով, որ, որպես իրավիճակից լուծում, Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանն ասել է, որ միայն մի ճանապարհ ունենք՝ պետք է բոլորս միասին աշխատենք: «Բաժանված Հայաստանը չի կարողանալու հաղթահարել այսօրվա իրավիճակը, -նշել է նախագահը: -Իհարկե, ի վերջո, ճշմարտությունը մի օր պետք է սեղանին դրվի, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս կամ այն սխալ որոշման համար, պետք է պատասխանատվության կանչվեն: Սակայն այդ ամենից առաջ և դրանից հետո, ինչքան էլ որ համաձայն չլինենք իրար հետ ու տարբեր քաղաքական հայացքներ ունենանք, պետք է մտածենք, որ ելքը մեկն է՝ միասին պետք է հաղթահարենք:

Բացարձակապես չեմ ընդունում, որ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բաժանեն հնի ու նորի, սևի ու սպիտակի: Բոլորս հայ ենք, հայ լինելով՝ մեզնից յուրաքանչյուրն անհատականություն է և ունի իր կարծիքը»:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանը, նշել, որ, իր կարծիքով, պետք է փոփոխել գործող Սահմանադրությունը, քանի որ այն թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Իշխանության առյուծի բաժինը պատկանում է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից, բացակայում է հավասարակշռման և զսպումների համակարգը:

Նախագահը նաև նշել է, որ Սահմանադրության փոփոխություններով պետք է մեծացնել սփյուռքի դերը։ «Կարծում եմ՝ աննորմալ երևույթ է, երբ սփյուռքում տարբեր ոլորտներում ամենաբարձր աստիճանի ու հաջողության հասած մարդիկ Սահմանադրությամբ իրավունք չունեն Հայաստան վերադառնալ և բարձր պաշտոն ունենալ»,- ասել է նախագահը: Համայնքի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ սփյուռքի հայերը միշտ էլ օգնում են Հայրենիքին, սակայն ուզում են, որ Հայաստանը նույնպես սիրի իրենց, և ոչ միայն այն պահերին, երբ անհրաժեշտ է Սփյուռքի օգնությունը: Եթե Հայաստանը հպարտանում է սփյուռքով, սփյուռքի հայությունն էլ ուզում է հպարտանալ Հայաստանով:

Ի պատասխան՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ պետք է անել՝ միասին կառուցելու այն հայրենիքը, որի մասին ամեն հայ երազում է: Այս համատեքստում նախագահը կրկին ընդգծել է միասնականության անհրաժեշտությունը։ «Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի, որպեսզի նորից վերականգնվի ազգային միասնությունը։ Հայերը չեն կարող լինել իրար թշնամի, և մենք չենք կարող բաժանված լինել՝ ձախի, աջի, սևի, սպիտակի, -ասել է նախագահը։ -Մեր բարեկամների հետ երբ խոսում ենք, բոլորն ասում են՝ դուք աշխարհի ամենահին ազգերից մեկն եք, ամենահին նշանակում է նաև ամենաշատ փորձառություն ունեցող։ Ժամանակն է, որ մեր փորձառությունից սովորենք։ Մենք իրավունք չունենք ավելի փոքրանալու։

Ցանկացած հայ Հայաստանը, Արցախը սիրում է իր ընտանիքի, իր երեխաների, իր ծնողների նման։ Դուք շատ կարևոր բան ասացիք, որ շատ կուզենաք, որ Հայաստանն էլ ձեզ սիրի։ Սա շատ խորը իմաստ ունի՝ այսինքն, մենք դառնանք մեկ ընտանիք, երբեք իրարից բաժանված չլինենք, երբեք պատ չլինի մեր միջև։ Սփյուռքի և Հայաստանի միջև պատեր չպետք է լինեն, մենք բոլորս պետք է ապրենք որպես մեկ ընտանիք»։

Աղբյուր

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира