Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իշխանությունները թքած ունեն քաղաքացու վրա, նրանց համար կարևոր չեն նաև տարածքները». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը նոր սադրանքների է դիմում, գողանում ՀՀ սահմանամերձ բնակիչներին պատկանող ընտանի կենդանիներին: Եվ շատ դեպքերում ոչ միայն մեր հովիվների կյանքն է սպառնալիքի տակ, այլ սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչների անվտանգությունը: Հարցն այն է նաև, որ վերոնշյալ սադրանքները համարժեք արձագանք չեն ստանում ՀՀ իշխանությունների կողմից: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, բավականին լարված է իրավիճակը:

«Ադրբեջանն, ըստ էության, երկու գլխավոր նպատակ ունի՝ պլան մաքսիմում, պլան մինիմում, որոնք հետևողականորեն իրականացնում է: Լարվածությունը տեղափոխելով ՀՀ սահմաններ՝ Ադրբեջանը նախ փորձում է լուծել Արցախյան հակամարտության էջն իսպառ փակելու քաղաքականությունը: Սա հեռահար նպատակ է, և միայն այսօրվա իշխանություններից ստանալիքի խնդիր չէ: Այսինքն, որքան նրանք առաջ են գալիս և որքան ավելի բարդ իրավիճակ են ստեղծում ՀՀ-ի հետ սահմանին, այնքան Արցախին վերադառնալու հարցը դժվարանում է անգամ վաղվա իշխանությունների համար: Ադրբեջանը փորձում է բանակցություններում օրակարգ ու առաջնահերթություններ փոխել, այդ թվում՝ վաղվա իշխանությունների հետ ապագա բանակցություններում: Օրինակ՝ եթե 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխություն լիներ, նոր ձևավորված իշխանությունները պայքարելու էին ոչ միայն այդ փաստաթղթի որոշակի չիրականացված դրույթները փոխելու, դրանք վերանայելու ուղղությամբ, այլև գլխավոր խնդիրը հենց Արցախյան հարցն էր լինելու: Իսկ այսօր՝ 6-7 ամիս անց, առաջնահերթությունները փոխվել են»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հիմա առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է:

«Սա Ադրբեջանի կողմից հետևողական ու լավ մշակված ծրագիր է՝ ուղղված նաև ապագայի բանակցություններին: Ադրբեջանում Ղարաբաղյան հարցը փակված են համարում ու հիմա փակված լինելու հիմքերն են ստեղծում: Նրանք ստեղծում են պայմաններ, որ ՀՀ-ից բանակցողները մեծ դժվարությամբ կարողանան հասնել այդ հարցին՝ ունենալով ավելի օրհասական խնդիրներ ՀՀ-ի տեսանկյունից: Լարվածությունը սրացնելով՝ Ադրբեջանը մեկ այլ խնդիր էլ է փորձում լուծել: Բաքվում շատ լավ հասկանում են, որ այն, ինչ կարող են ստանալ Հայաստանից, ստանալու են Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Հասկանում են, որ հնարավոր առավելագույնը պետք է մինչև հունիսի 20-ը պոկեն, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ ընտրություններով նորից իշխանություն վերցնելու Փաշինյանի հնարավորությունները գնալով նվազում են»,-նշեց Հ. Մխիթարյանը:

Հերմինե Մխիթարյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանի իշխանությունների քայլերը միայն մեկ նպատակի են միտված, ինչով էլ պայմանավորված է լռությունը՝ շատ ու շատ կարևոր հարցերի վերաբերյալ. «Իրենց վերջնաժամկետը՝ հանգուցային կետը, հունիսի 20-նն է: Այսօր փորձում են ծածկել լարվածության մասին խոսակցությունները: Փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, թե ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ: Եվ սա նորմալ է այն մասսայի համար, որոնց ձայներն ակնկալում է Փաշինյանը: Այն, որ իշխանությունները պարզապես թքած ունեն Հայաստանի քաղաքացու վրա և որևէ քայլ այս ուղղությամբ չեն ձեռնարկում ու չեն ձեռնարկելու, մենք նշվածին ամիսներ շարունակ ենք ականատես լինում: Այս համատեքստում պատահական չեն նաև խոսակցությունները, նաև պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները: Փաշինյանի մակարդակով ասվում է ոչ թե Սև լճի, այլ «Սև ջրի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու», և սա վերոնշյալ մասսայի շրջանում աշխատում է»:

Փորձագետն այլևս չի սպասում, որ այս իշխանությունները մեր անվտանգությունն ապահովելու համար որևէ գործուն քայլեր կիրականացնեն. «Օրինակ՝ ՊՆ-ն հովիվի հետ կապված միջադեպին արձագանքում է միայն այն դեպքում, երբ ՄԻՊ-ն է այդ մասին բարձրաձայնում: Այսինքն, եթե ՄԻՊ-ը չխոսեր այդ մասին, ՊՆ-ն դրան չէր էլ արձագանքելու, և մենք չէինք իմանալու, որ նման միջադեպ է եղել: Իրենց նպատակը, մեծ հաշվով, այս ամենը լռության մատնելն է, տպավորություն ստեղծելը, որ այսպես էլ պետք է լինի, և մենք պետք է զիջենք, ընդունենք, որ այդ տարածքները մերը չեն: Այս դիսկուրսն են տարածում հանրության մեջ: Հանրության զգացմունքների վրա են խաղում՝ տանելով «պատերազմ չլինի, նոր զոհեր չլինեն, բայց այս տարբերակով զիջումներն ընկալելի, ընդունելի են» գիծը: Իրենց ամբողջ ուշադրությունը սևեռված է իշխանությունը պահելու վրա: Այսօր նրանց համար կարևոր չեն տարածքային զիջումները: Փաշինյանի վերջին այցերը Եվրոպա ցույց են տալիս, որ ինքն անգամ պատրաստ է նույնիսկ այս փուլում ստանձնել ցանկացած պարտավորություն, միայն թե ընտրություններում որոշակի հաջողությունների, ինչպես նաև որոշակի երաշխիքներ ստանալու հնարավորություններ ստեղծի»:

Մխիթարյանի խոսքով, նոյեմբերի 9-ից հետո ցանկացած հաջորդ օրը պակասեցրել է ինչ-որ բան հետ բերելու, ինչ-որ բանի համար պայքարելու մեր հնարավորությունները: «Քանի դեռ իշխանության են կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունները, յուրաքանչյուր օր մենք կարող ենք ցանկացած նոր զիջման ականատեսը լինել: Հերթականությամբ հանձնեցին Քաշաթաղի, Շահումյանի, Քարվաճառի շրջանները, Սյունիքին հարակից Կուբաթլուի և Զանգելանի շրջանները: Այս ամենը եղավ հընթացս՝ նոյեմբերի 10-ից հետո, անգամ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում ու առանց որևէ թղթի ստորագրման: Կորցրեցինք վերոնշյալ շրջանները, հերթականությամբ կորցրեցինք Սյունիքի անվտանգության երաշխիքներն ու հասանք մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքն առանց որևէ խոչընդոտի մի քանի կմ խորացավ ՀՀ տարածքում: Մեր երկրի սուվերեն տարածքից մեր զինծառայողներին են գերեվարում, և մենք չենք կարողանում անգամ այդ հարցը տեղում լուծել, իսկ մյուս գերիների հարցի մասին արդեն չեն էլ խոսում: 6-7 ամիս շարունակ յուրաքանչյուր օրը մեզանից նոր զիջում է տանում»,-նշեց նա:

Անդրադառնալով այս իշխանության նախընտրական ծրագրին՝ կապված արտաքին քաղաքականության հետ, Հերմինե Մխիթարյանը հավելեց. «Այս դեպքում ևս կարող ենք հիշել Փաշինյանի հայտնի թեզը: Ասում էր՝ իրենք արտաքին քաղաքականությունը պետք է զրոյից սկսեն: Երեք տարի շարունակ այս իշխանությունը հետևողականորեն զրոյացրեց արտաքին քաղաքականությունը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով: Անգամ չափազանց դրական տրամադրված լինելու դեպքում մենք չենք գտնի մի ուղղություն, որտեղ դրական դինամիկա կա: Ըստ իս, ոչ մի ադեկվատ մարդ չի կարող արտաքին քաղաքականությանն առնչվող ինչ-որ դրական քայլեր սպասել այն իշխանություններից, որոնք գնացել են այդ ամենը զրոյացնելու ճանապարհով: Ի դեպ, կարող էին հաջող տեքստ, առաջարկներ ու ծրագրեր ներկայացնել, բայց այնքան էլ հաջող չեն գրել, թեպետ իրականությանը պետք է նայենք: Մենք անգամ մեր ռազմավարական դաշնակցի հետ ենք ծայրաստիճանի փչացրել հարաբերությունները, և այսօր նման վիճակում ենք:

Այս օրհասական վիճակում, երբ երկիրը լինել-չլինելու խնդրի առաջ է, այսօրվա իշխանությունները աշխարհաքաղաքական ինչ-որ արկածախնդրությունների մեջ են մտնում. ՀԱՊԿ-ին են փորձում մեղադրել մեր տարածքները չպաշտպանելու համար, հետո դիմում են Արևմուտքին ու հայ-ադրբեջանական սահմանը պահելու հրավիրում: Ընդհանուր առմամբ, որևէ ռեալ, ադեկվատ քաղաքականություն չկա, հակառակը՝ ոտքից գլուխ արկածախնդրություն, որի հետևանքով սեղանին արդեն մեր պետականության լինել- չլինելու հարցն է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%