Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ՝ պահանջելով մի քանի ժամվա ընթացքում վերադարձնել գերեվարված զինծառայողին
ИНТЕРВЬЮԱրցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ և պահանջում, որ մինչև օրվա վերջ վերադարձնեն այսօր գերեվարված զինծառայողին:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն, գերեվարված շիրակցիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը։
Նշենք, որ խոսքը ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանի մասին է, ով Հունիսի 8-ին մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ավագյանը հույս հայտնեց, որ այսօր՝մի քանի ժամվա ընթացում արդյունքներ կլինեն։
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



