«Վերջերս ինձ ամենակատարյալն այս տարածության մեջ եմ զգում». Անի Խաչիկյանն՝ առանց շպարի
ЛАЙФԴերասանուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել բնական գեղեցկությունը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու առանց շպարի է։ «Էս նկարում Տեսլայի մաման եմ։ Երջանիկ մայրիկ։ Վերջերս ինձ ամենակատարյալը էս տարածության մեջ եմ զգում»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Անին ցուցադրել էր որդու ձեռքերով հավաքած եւ իրեն նվիրած ծաղիկները։ Տեսանյութում Անիի որդին՝ Տեսլան, երիցուկները ձեռքին մոտենում էր մայրիկին ու նվիրում։ Ջերմ հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Երջանիկ մայրիկ։ Տեսլայի առաջին, ինքնակամ ծաղկեփունջը ինձ։ Հ.Գ. չգիտեմ որտեղից է սովորել, կամ ինչ է մտածել, որ պիտի հավաքի ծաղիկները ու տա ինձ, բայց անպատմելի զգացողություն էր։ Տեսլա 2.5 տարեկան»։