Վարակակիրների նոր թիվը
ОБЩЕСТВОՀունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223682 դեպք, որոնցից 215195-ն` առողջացած, 4484-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2909 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1125102 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Ունենք 77 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1094 է»,- ասված է հայտարարության մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



