«Երեւանյան նախաճաշ». Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
ЛАЙФՇոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանը պատկերված է երեխաների ու կնոջ հետ։ «Երեւանյան նախաճաշ»,- հրապարակումը մակագրել է դերասանը՝ օգտագործելով մի քանի հեշթեգ, այդ թվում «Հայաստան», «Իմ տուն», «իմ ընտանիք»։

Ավելի վաղ Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր կնոջ հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Արմեն Պետրոսյանի կինը՝ Քրիստինան, կրում է բաց վարդագույն հանդերձանք։ Հրապարակմանը կից պրոդյուսերը գրել էր․ «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



