Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քոչարյանի դիրքորոշումները շատ համոզիչ են. առաջիկա հինգ տարում նախատեսվում է 3 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել երկիր. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

iz.ru-ն «Հայաստան. աշխատանք սխալների վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը արագորեն միավորներ է վաստակում Հայաստանի վարչապետի պաշտոնի համար ընթացող նախընտրական մրցապայքարում: Նրա քաղաքական ծրագիրը կազմվել է հանրապետության փորձագիտական համայնքի հետ սերտ կապի շնորհիվ: Ո՞րն է այդ ծրագրի հայեցակարգի առանձնահատկությունը և հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ է առաջարկում իրականացնել Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթողը: Այդ ամենը փորձել է պարզել «Իզվեստիա» պարբերականը: Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիմնական պայքարը ծավալվել է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի (իրականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-«Փաստ») միջև: Նախկին նախագահ Քոչարյանի դիրքորոշումներն այս պահին շատ համոզիչ են՝ հիմնականում շնորհիվ «365+. ապագան սկսվում է հիմա» ծրագրի շնորհիվ: Այդ փաստաթուղթը մշակվել է՝ շեշտը դնելով տարբեր ոլորտների փորձագետների՝ քաղաքական և տնտեսական գործընթացներին մասնակցության վրա: Ծրագրի «ժողովրդականությունը» այն առանցքային առավելությունն է, որի մասին խոսում են քաղաքագետները՝ նշելով, որ Քոչարյանի՝ երկրի զարգացման ծրագիրը ամբողջությամբ գրել են իրենց ոլորտի մասնագետները: «Արդարությունը պետք է իշխի պետության ներսում: Պետք է ազատվել անպատժելիությունից, կողմնակալ արդարադատությունից և պոպուլիզմից: Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է լինի ավանդական և ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրությունը»:

Սրանք այն հիմնական թեզերն են, որոնց վրա հիմնված է Քոչարյանի թիմի ծրագիրը: Ընդդիմախոսներն այդ քաղաքական մանիֆեստին իբր արձագանքել են ՝ ամեն կերպ փորձելով օգտագործել վարչական ռեսուրսները: Քոչարյանի և նրա համախոհների ծրագրի ներկայացումից հետո, ըստ նրանց, պաշտոնյաների վրա ճնշումն աճել է: Ինչպես նշում են «Հայաստան» դաշինքում, դա ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը հակափաստարկներ չունի ընդդիմության դեմ: Ներկայացված «աշխատող երկրի հայեցակարգը» կենդանի փաստաթուղթ է:

Փաստաթղթի վերջնական տարբերակը կձևավորվի ընտրությունների ամսաթվին մոտ՝ փորձագիտական հանրության մասնակցությամբ: Քոչարյանի նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխումներին: «Բանակը երկրի անվտանգության համակարգի ողնաշարն է: Այն պետք է լինի ժամանակակից, հնարավորինս պրոֆեսիոնալ և արդյունավետ: Մեր բանակը աջակցության և լուրջ բարեփոխումների կարիք ունի: Բանակը կապահովի ոչ միայն խաղաղ սահմանները, այլ նաև Հայաստանին տարածաշրջանային լուրջ խաղացողի կարգավիճակին կվերադարձնի», - շեշտել է Քոչարյանը իր նախընտրական ռազմավարության շնորհանդեսին: Բայց ծրագրում հիմն ական շեշ տ ը դրվում է ոչ այնքան ռազմարդյունաբերական համալիրի, որքան ենթակառուցվածքային նախագծերի վրա: Դրանք կօգնեն հանրապետությունում բացել շուրջ 10 հազար նոր աշխատատեղեր: «Համ ապար փակ զարգ ա ցած պե տություն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրորակ ու անցանելի ճանապարհներ: Մենք կապահովենք Հայաստանի բոլոր համայնքների տրանսպորտային մատչելիությունը և կփորձենք թեթևացնել Երևանի ճանապարհները», - հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որն ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի թիմում:

Առանձին թեմա է գյուղատնտեսության զարգացումը և աջակցությունը: Ռոբերտ Քոչա րյանը և նրա համախոհները վստահ են, որ պետք է պաշտոնյաները ուղղակիորեն շփվեն ֆերմերների հետ: Դա անելու համար նրանք նախատեսում են գյուղատնտեսության պրոֆիլային նախարարությունը վերադարձնել պետական կառավարման համակարգ: Այն կսկսի մշակել գյուղատնտեսական արտադրողների սուբսիդավորման և գյուղացիական աշխատողների հարկային արտոնությունների մեխանիզմներ : Դրան զուգահեռ «Հայաստան» դաշինքը նախատեսում է զարգացնել ներքին ու արտաքին շուկաները:

Իր կառավարման առաջին հինգ տարիների ընթացքում Քոչարյանի թիմը նախատեսում է 3 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել երկիր: Ղարաբաղյան վերջին պատերազմում պարտությունը ուժեղ հետք է թողել հանրապետությունում տիրող տրամադրությունների վրա, և դա չէր կարող չարտացոլվել Քոչարյանի քաղաքական ծրագրի մեջ: Բանակի դիր քի ամրապնդում ը անվտանգության միակ բաղադրատոմսը չէ: «Հայաստան» դաշինքը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ռազմագերիներին վերադարձնել հայրենիք: Միևնույն ժամանակ, կարևոր է գնահատել 44-օրյա պատերազմի զոհերի ճշգրիտ թիվը, քանի որ ներկայիս պաշտոնական տվյալները խիստ կասկածելի են: Աշ խար հ ա յաց քի ցատկի համար անհրաժեշտ քայլերի հերթականության որոշումը դժվար չէ: Քոչարյանը պնդում է, որ հայերի մեջ չպետք է զարգանա պարտվող կողմի համախտանիշ: Նորացված մշակույթի նախարարության հիմնական խնդիրը պետք է լինի հայկական ինքնության վերածնունդը: Այդ ուղղությամբ Քոչարյանի դաշինքում կարևոր դեր է հատ կաց վում հայ կական Սփյուռքի հետ համագործակցությանը: Եվ առաջին հերթին դա վերաբերում է Ռու սաստ անում գտնվող հայկական սփյուռքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян