Ավագովը դատի Է տվել Սահակաշվիլիին
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ դատի Է տվել Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին՝ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:
«Ես դատի եմ տվել պարոն Սահակաշվիլիին»,-ասել Է Ավագովը, հավելելով, թե, որքան իրեն հայտնի Է, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նույնպես պատրաստվում Է դատի տալ Օդեսայի մարզի նահանգապետին:
Դեկտեմբերի 14-ին երկու քաղաքական գործիչների միջեւ միջադեպ Է տեղի ունեցել Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում: Ավագովը, ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների, ջուր Է շփել Սահակաշվիլիի դեմքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



