«Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանի մայրիկի լուսանկարն ու նրանց նմանությունը
ЛАЙФ«Գուչիի» ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է մայրիկի արխիվային լուսանկարը և գրել. «Իմ ամեն ինչ: Մայրս այստեղ ինձնով հղի է»:
Լուսանկարի մեկնաբանություններում Արմինեի հետևորդները նկատել են, որ նրա մայրիկը գեղեցիկ է, Արմինեն նրան է նման:
Նշենք, որ Արմինեն այժմ մոդելային ակտիվ գործունեություն չի ծավալում: Արմինեն նկարիչների ընտանիքից է, մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ է:
Հիշեցնենք, որ նա «Գուչի» ապրանքանիշի ցուցադրությանն էր մասնակցել 2019 թվականին: Բեռլինում զբոսանքի ժամանակ նրան լուսանկարել էին, ուղարկել «Գուչի» ընկերություն: Արդեն Երևանում Արմինեն հաղորդագրություն էր ստացել՝ «Գուչիի» ցուցադրությանը մասնակցելու առաջարկով: Տևական ժամանակ նա ակամա սկսել էր զբաղվել մոդելային գործունեությամբ:




1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



