Երգիչ, դերասան Մանվել Խաչատրյանը նշանակվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն
ЛАЙФԵրգիչ, դերասան Մանվել Խաչատրյանը նշանակվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն: Այս մասին գրված է թատրոնի Ֆեյսբուքի էջում:
«Բոլորիս մաղթում ենք բարի երթ և բեղմնավոր գործունեություն։ Թող նոր ընթացքը զուգորդվի լի դահլիճներով և չմարող ծափահարություններով»,- գրված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարման ավարտի մասին։
«Վերջին 10 տարում, սկզբում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ տնօրեն, Արամ Խոջոյանն իր երիտասարդական ավյունով և աշխատունակությամբ մեր թատրոնը բարձրացրեց մի նոր մակարդակի: Եվ ապացուցվեց, որ մնջախաղի արվեստը խորությամբ իմացող ու մենեջմենթի նրբությունները խելացի կիրառող տնօրենը պետք է արձանագրեր այնպիսի արդյունքներ, ինչպիսիք չենք ունեցել թատրոնի 47-ամյա պատմության ընթացքում: Մենք թատրոնում նրան Արամ ենք դիմում: Այդպես ինքն էր ուզում: Եվ բնական է, որ թատրոնում պիտի ձևավորվեր ընտանեկան մթնոլորտ»,- թատրոնի ֆեյսբուքյան էջում գրել էին նրա պաշտոնացարման ավարտի կապակցությամբ: