Լևոն Արոնյանի և կնոջ՝ բալիկի սպասելու լուրերն ու Անիտայի լուսանկարը կլորիկացած փորիկով
ЛАЙФՀայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, երեկ սոցցանցերի իր էջերում Լևոնի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը:
Լուսանկարում նրանք Լուվրում են: Կից Անիտան գրել է. «Բարև Փարիզից»:
Լուսանկարը քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բալիկի է սպասում։ Անիտան մեկնաբանություններին չի պատասխանել, սակայն վերջին շրջանում սոցցանցերում հրապարակված լուսանկարներում նա լայն զգեստներով է:
Նշենք, որ Լևոնն ու Անիտան իրենց հարաբերությունների մասին հայտնեցին նախորդ տարվա օգոստոսին:
Հիշեցնենք, որ շախմատիստի առաջին կինը՝ Արիանա Կաոլին, մահացել է նախորդ տարվա մարտի 30-ին ավտովթարի հետևանքով:



1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



