«Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին
ПОЛИТИКАԱդրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են ու որևէ հիմք չունեն:
Այսօր պարզ դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զինամթերք տեղափոխելու մտացածին մեղադրանքով:
«Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են նախապես ծրագրված կեղծ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող անձանց նկատմամբ, վրդովեցուցիչ է ու անընդունելի», - նշում են Ընկերության մամուլի ծառայությունում:
«Ինձ զարմացնում է, թե ինչպիսի համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երևակայությունների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին իրենց իսկ կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը»,-նշում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Հայտնի է, որ Սամվել Կարապետյանը երկար տարիներ շարունակ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Հանրապետությունում նախաձեռնել ու իրականացրել է բացառապես սոցիալական ու հումանիտար նախագծեր. կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: Այդ կառույցներից շատերը ավիրվել են ադրբեջանական բանակի կողմից: Զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:
«Տաշիր» ընկերությունների խումբն ու Սամվել Կարապետյանն անձամբ ցուցաբերել և շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին ու պատերազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը:
1
Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»
2
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
3
«Табу» исторической памяти: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



