Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շվեյցարական Բեռնը ու ԼՂ բանակցային հանդիպումը

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վաղը շվեյցական Բեռնում հանդիպելու են ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը և ԱՀ Նախագահ Ի.Ալիևը: Վերջին՝ արդեն մի քանի ամիս տևած սահմանային պատերազմի ու դիրքային սրացումների ներքո նախագահների հանդիպումը մի տեսակ «գործնական լարվածություն» ունի իր մեջ: Առկա իրավիճակից բխող՝ միմյանց ուղղվելիք բավական սուր հարցադրումներ են առկա, որոնք կարող են Նախագահների հանդիպումը բավական կոշտ սարքել:

Ավելին՝ վերջին առնվազն՝ մի քանի օրվա ադրբեջանական դիվերսիոն փորձերը և շփման գծի որոշ հատվածներում զանգվածային ռմբահարումները մի տեսակ իրավիճակ էին ուզում ստեղծել, որ նախատեսվող հանդիպումը չկայանա: Միգուցե դրանք նպատակ ունեին մթնոլորտ ապահովել, թե նման վիճակում առկա «ստատուս քվոն» պահպանել հնարավոր չէ, ուստի բանակցային օրակարգում այն անպայման պետք է փոփոխվի:

Այս ամենին գումարած այն, որ վերջին շրջանում Ադրբեջանում իրավիճակը բավական լարված է. մասնավորապես՝ 
- Ազգային անվտանգության նախարարության աշխատողների ու ղեկավարության հետ կապված խնդիրները, հետագայում նախարարության լուծարումը, 
- Նարդավանի դեպքերը, դրանց ճնշման ուղղված իշխանությունների փորձերը (ըստ ոչ պաշտոնական տվյալների մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել) ու այդ ամենին Իրանի արձագանքը, 
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ.Ուորլիքի հանդիպումը ԼՂՀ ԱԳ նախարար Կ.Միրզոյանի հետ ու Ադրբեջանի արձագանքը դրան,
- ԼՂ խնդրի կարգավորման Ուորլիքի դիտարկումը, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը հաշվի առնելիս՝ պետք է հաշվի առնել նաև ԼՂ ազգաբնակչության կարծիքը»:

Այս ամենը ռուս-թուրքական հարաբերությունների գերսրման, Թուրքիայի ԱԳ նախարարի Ադրբեջան կատարած այցի ու «ԼՂՀ տարածնքերի վերաբերյալ նրա հայտարարությունների», Գյուլնեշիի հանքավայրի փայթյունի, ռեգիոնում ՌԴ-ի ռազմական սեգմենտի ավելացման, ԱՄՆ կոնգրեսականների՝ «սահմանային լարվածության նվազման և հետաքննության» նախաձեռնության և ամենակարևորը՝ նավթի գների նվազման ու Ադրբեջանում տնտեսական իրավիճակի վատացման ֆոնի ներքո:

Ինչ կարելի է սպասել հանդիպումից: Իրականում, եթե առավել լայն նայենք, ապա Բաքվի քաղաքականությունն ուղղված սրացումներին, այսօր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի ու Ֆրանսիայի համար ընդունելի չէ: Նրանցից յուրքանչյուրն ունի դրա համար տարբեր պատճառները: Այս առումով Բաքուն ռեգիոնում ունի միայն մեկ դաշնակից՝ Թուրքիան, որի հետ սակայն ՌԴ-ի հարաբերությունների նման սրացումը որևէ կերպ շահեկան չէ Ադրբեջանի համար: Ուստի Անկարայի հորդորները ԲԱքվի համար կարող են վտանգավոր լինել: Բաքուն հայտնվել է ոչ այդքան նախանձելի վիճակում:

Վաղվա բանակցային օրակարգը (հավանաբար այսպես կոչված «փարիզյան առաջարկների» որոշ դրույթներ) որպես առաջին կետ՝ իր մեջ հավանաբար կներառի՝ նախ ռազմական սրացման իրավիճակի հետ կապված պահանջներ: Ադրբեջանը դա կփորձի կապել «տարածքների վերադարձի» իր փաստարկի հետ, որի տրամաբանությունը, փաստորեն, հակասում է առհասարակ բանակցություններ վարելու գաղափարին: Եթե խնդիրը «տարածքներ կամ պատերազմ» մոտեցման մեջ է, ապա այն անհեռանկար գործելաոճ է առնվազն բանակցություններ վարելու առումով:

ՀՀ Նախագահի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ու դրան նախորդած ԼՂ վերաբերյալ հայտարություններում հստակ տեսանելի է հայկական կողմի «նոր» մոտեցումները: Մենք բանակցությունների կողմնակից ենք, սակայն եթե պատերազմ, ուրեմն՝ պատերազմ: Դա կլինի այն կարմիր գիծը, որից հետո մենք չենք սահմանափակվի միայն ԼՂՀ-ի պաշտոնական ճանաչմամբ, այլ առավել լայն ու խորքային տրամագծով նրա անվտանգությունը կապահովենք՝ հատկապես Ադրբեջանի հաշվին:

Ինչևէ, առաջիկայում մենք առնվազն կտեղեկանանք հանդիպման հնարավոր անդրադարձներից (եթե այն, այնուամենայնիվ, կայանա), սակայն լինելով պրագմատիկ, պետք է հասկանանք, որ բեկում սպասելը իրատեսական չէ:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри