Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՌԴ և Արևմուտքի աշխարհաքաղաքական ո՞ր շահերից է բխում Փաշինյանի իշխանության վերարտադրումը

АНАЛИТИКА

Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հայտարարություն էր արել` նշելով, որ Հայաստանի իշխանությունները խորացնելու են համագործակցությունը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ: Այս հայտարարությունը շատերին տարակուսելի թվաց` հաշվի առնելով նաև այն, որ վերջին ամիսներին ակտիվ շրջանառվում էր դեպի Արևմուտք կտրուկ ռևերսի թեզը, համաձայն որի` անգամ ռուսական բազաները պետք է դուրս բերվեին Հայաստանի տարածքից: Սակայն, ինչպես տեսնում ենք, իրավիճակը տրամագծորեն հակառակն է, ռուսական բազաներն ու անձնակազմն էլ կրճատվելու փոխարեն՝ ավելանում են, իսկ Փաշինյանը ընտրվելուց հետո ուշագրավ մեսիջ է անում Մոսկվային` ի պատասխան ստանալով ՀԱՊԿ դիտորդական առաքելության արձագանքը առ այն, որ ընտրությունները անցել են առանց խախտումների և ժողովրդավարական սկզբունքներին համահունչ: ՔՊ հաղթանակին արձագանքել է նաև Կրեմլը՝ շնորհավորելով Փաշինյանին, իսկ պետդումայի ԱՊՀ եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Կալաշնիկովը հայտարարել է, որ եթե ձայների մեծամասնություն ստանար Քոչարյանը՝ դա կստեղծեր յուրահատուկ փոթորիկ երկկողմ հարաբերություններում, չնայած որ Քոչարյանը, ըստ Կալաշնիկովի, իրենց հին գործընկերն է:

Իրականությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ առավել քան ընդունելի է արտաքին բոլոր խաղացողների համար` թե Ռուսաստանի և թե արևմուտքի: Դա է պատճառը, որ, ըստ էության, աշխարհաքաղաքական այս ուժերը թայմ աութ տրամադրեցին Փաշինյանին` թուլացնելով պրեսինգը, տալով հնարավորություն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցից հետո առավել լեգիտիմացնելով՝ կապիտուլյացիոն ակտից հետո թուլացած իր դիրքերը՝ Փաշինյանը կսկսի կյանքի կոչել տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման ծրագիրը: Թե՛ ռուսական կողմը, թե՛ Արևմուտքը հասկանում են, որ տվյալ նախագիծը կյանքի կոչելու միակ միջոցը դա Հայաստանում Փաշինյանի իշխանության մնալն է, ինչն էլ և տեղի ունեցավ:

Դիցուք՝ ինչ կշահի ռուսական կողմը, եթե գործարկվի Նախիջևանյան երկաթուղին, որի համար էլ Բաքուն Մեղրիով միջանցք է պահանջում:  Ռուսական մամուլում տարածվել էր այդ երկաթգծի քարտեզը, որը անցնում է հայ - իրանական սահմանով և թույլ է տալիս ոչ միայն Ադրբեջանը կապել Նախիջևանի և Թուրքիայի հետ, այլ նաև Հայաստանը՝ Ռուսաստանի։ Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակումը ՌԴ-ին հնարավորություն է տալու կարճ ճանապարհով կապվել Թուրքիային և Իրանին: 

Իսկ ի՞նչ է շահում Արևմուտքը: Տարածաշրջանը Արևմուտքի կողմից միշտ կարևորվում էր իր տրանզիտային և էներգետիկ հնարավորությունների տեսանկյունից, հետևաբար հիմնական գործընթացները պտտվում են տարածաշրջանային հաղորդակցությունները Արևմուտքի համար ձեռնտու պայմաններով ապաշրջափակելու հարցի շուրջ, որտեղ որոշիչ ազդեցությունը վերապահված է Թուրքիային։ Չենք մոռանում նաև այն էներգետիկ ծրագրերը, որոնց գործարկմանը Արևմուտքը արդեն իսկ ձեռնամուխ է եղել Արցախում:

Ինչպես տեսնում ենք՝ շահում են բոլոր աշխարհաքաղաքական ակտորները և դրանով է պայմանավորված վերջիններիս կողմից Փաշինյանին ցույց տված բացահայտ կամ լատենտ աջակցությունը: Իր հերթին` Փաշինյանն էլ հայտնվել է յուրահատուկ երկու քարերի արանքում` ստիպված լինելով շահել ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի սիրտը՝ իշխանությունը պահպանելու նպատակով:

Աղբյուր

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»