Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ծանրագույն վիճակում ենք հայտնվել, մեր պետականության գլխին մի մեծ սուր է կախվել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կայացան խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Շատ քաղաքացիներ և քաղաքական ու հասարակական ուժեր ընտրությունների այլ ելք էին ակնկալում, բայց փաստ է այն, որ Ազգային ժողովում կհայտնվի քաղաքական երեք ուժ: Ենթադրվում էր, ամեն դեպքում նման կարծիք կար, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չի կազմի խորհրդարանում, բայց ընտրություններում այլ արդյունք գրանցվեց: Հոգեբան Կարինե Նալչաջյանը կարծում է, որ այս ընտրություններով Հայաստանը մտավ ճգնաժամի մի ծանրագույն փուլ:

«Արցախը՝ վիրավոր ու խոցված, հիմա էլ Հայաստանը ծանրագույն վիճակում է հայտնվում: Մեր պետականության գլխին մի մեծ սուր է կախվել: Նախ՝ ուզում եմ փաստել իրավիճակի վտանգավորության աստիճանը: Բուն ընտրությունների մասին: Նախ և առաջ հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի հասկանանք՝ ինչքանո՞վ էին արդար այս ընտրությունները: Օրինակ՝ ես կամ որևէ բանական մարդ չի կարող պատահական համարել, որ կիրակի երեկոյան Հայաստանի տարբեր վայրերում հոսանքազրկումներ տեղի ունեցան: Դա բացարձակապես պատահականություն չէ, իսկ ես մատնացույց եմ անում միայն մեկ փաստ: Հարկավոր է նախ հասկանալ ընտրախախտումների ծավալը և համապատասխան գործողություններ կատարել: Հիմա պատասխանեմ հարցին՝ սպասելի՞ էր նման արդյունքը: Այս հարցը կմեկնաբանեմ նաև որպես կուսակցության ներկայացուցիչ: Ես «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ և թեկնածու եմ եղել: Իմ նոր կարգավիճակով պայմանավորված՝ առիթ ունեցա շրջել Հայաստանով, շփվել մարդկանց հետ: Գիտեք՝ ինչպիսին էին տրամադրությունները: Այս իշխանությունների հանցագործությունները, ազգադավ քայլերը մարդկանց մի մեծ մաս գիտակցում էր, բայց նրանց մոտ կար նաև վախի մթնոլորտ, որը շատ ավելի ազդեցիկ է, մոտիվացիոն ուժ ունի: Մարդիկ մի բան մտածում են, համոզմունք ունեն, բայց բոլորը չէ, որ ունեն համարձակություն գնալ հոսանքին, թելադրվածին հակառակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանն՝ ընդգծելով, որ ոչ բոլորը կարող են ընդդիմանալ:

Հոգեբանը նշում է՝ չպետք է արդարությանը դեմ գնալ և ասել, որ կային մարդիկ, որոնք վերլուծական միտքը մի կողմ դրած, ապրում էին լցված ատելությամբ դեպի նախորդ իշխանությունները: «Այս ատելությունն այնքան ներծծված էր այս մարդկանց մեջ, որ նրանք, չընդունելով հանդերձ «նիկոլական» այս տարիները, կշեռքի նժարի վրա էին դնում «նախկիններ» կոչված ինքնաթունավորման վիճակը, «նախկինների» վերադարձի նկատմամբ ինչ-որ վախեր ունեին և վախենում էին փոփոխություններից: Որպես հոգեբան եմ ասում՝ մարդիկ վախենում են փոփոխություններից: Այն, ինչ կա, հասկանալի է, իսկ թե ինչ է լինելու, այդ անորոշությունը հաճախ մարդկանց վախեցնում է: Նրանք սկսում են սին հույսեր կապել, մտածել, թե ամեն ինչ լավ կլինի, պատերազմ եղավ, հետո էլ չի լինի, ուրիշ ղեկավար լինի, գուցե այն ժամանակ նոր պատերազմ սկսվի: Այս տեսակ ֆիկտիվ տրամաբանություն է աշխատում՝ կտրված իրականությունից: Միևնույն ժամանակ կային ակնհայտ «նիկոլապաշտներ», որոնց գիտակցությունն այնքան նեղացած էր, որ իրենց հետ աշխատելու տեղ մենք չունեինք:

Մեր կուսակցությունն, օրինակ՝ կարծում է, որ այս ողբալի իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը և հիմա էլ ավելի է խորասուզվում, նրանից էր, որ մենք աստիճանաբար երես ենք թեքել ազգային այն արժեքներից, որոնց հիմքում նաև համամարդկայինն է՝ հայրենիքի, պետականության, բանակի, եկեղեցու զգացողությունը: Այս սյուներից մենք երես ենք թեքել, և եթե այս արժեքներից դու երես ես թեքում, կարող ես, այո՛, գնալ հայհոյանքի հետևից, քեզ դուր կգան գռեհկաբանությունները, հայրենիքդ կծվատվի, իսկ դա առանձնապես քեզ վրա չի ազդում, զոհեր կունենաս և այդ արյան գինն իրականության մեջ չես գնահատի, այսինքն՝ արժեքներից հեռանալն է: Մենք հասկանում ենք, որ ունենք այս հավատամքը և պետք է շարունակենք մեր պայքարը, սա մարդկանց մտածողության փոփոխության պայքար է»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հասարակության հետ պետք է ահռելի աշխատանք տանել, քանի որ կար մոլորյալների մի մեծ խումբ, որը չգիտեր, թե ում տալ իր ձայնը:

Նալչաջյանը շեշտում է՝ ծանրագույն վիճակում ենք հայտնվել:«Չնայած սրան՝ մեր ձեռքերը թուլացնելու, թուլանալու իրավունք չունենք: Քաղաքականության մեջ մտած անձինք և կուսակցությունները պետք է շարունակեն իրենց աշխատանքները: Եթե մեր արժեքներին այդքան դավաճանած չլինեինք, տեսնելով գռեհկությունները, այն, որ թուրքական շահն է մեր իշխանությունների կողմից առաջ տարվում, մեր հայրենիքը ծվատվում է, եթե ինքնապահպանման զգացողությունը մեր մեջ մեռած չլիներ, այսպիսի արդյունքներ չէինք ունենա, թեև պետք է հասկանալ, թե որքանով են այս արդյունքներն օրինական: Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նա հետ է քաշվում և չի մասնակցում իր ճակատագրի կերտմանը: Իմ շփումներում հասկացա, որ հիմնականում դրանք այն մարդիկ են, որոնք 2018 թվականին լցրել էին հրապարակները: Այստեղ ես տեսնում եմ պատասխանատվության զգացման պակաս: Եթե դու սխալվել ես, ուրեմն շտկման ուղղությամբ ինչ-որ բան պետք է անես, ոչ թե սպասես, թե ինչ է լինելու»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%