Հայտնի է դարձել Սվետլանա Լոբոդայի և հայ օլիգարխի սիրավեպի մասին (լուսանկար)
ЛАЙФՍտանիսլավ Պշենիցինը, ով մի քանի տարի շարունակ կազմակերպել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի համերգները, շարունակում է բացահայտել նրա` հասարակությանն անհայտ կենսագրության մանրամասները:
Պշենիցինը պատմել է, որ երգչուհու սիրեցյալը Արթուր անունով օլիգարխ է, հայտնում է EG-ն: Ստանիսլավը պնդում է, որ աստղը սկսել է հանդիպել իր դստեր՝ Թիլդայի ծնվելուց հետո: Պշենիցինը նշել է, որ զույգն, ամենայն հավանականությամբ, քաղաքացիական ամուսնության մեջ է: Լոբոդայի նախկին տնօրենը հավելել է, որ գործարարը ֆինանսապես ապահովում է երգչուհուն և նույնիսկ ճանապարհորդության համար նրան հատկացրել է իր ինքնաթիռը :
Լրագրողները ենթադրում են, որ իբր Լոբոդայի սիրեցյալը կարող է լինել 50-ամյա գործարար Արթուր Գրանցը, ով հայկական արմատներ ունի և բիզնեսով է զբաղվում Ուկրաինայում:
Կայքը գրում է, որ Արթուր Գրանցը շվեյցարական Mimier Holding ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է գյուղատնտեսական և նավթաքիմիական ապրանքների մեծածախ վաճառքով: Նա նաև ուկրաինական «УЯВи!» հրատարակչական ընկերության համասեփականատերն է, որը հրատարակում է Forbes Ukraine ամսագիրը:
Պշենիցինը չի հաստատում Սվետլանայի կրտսեր դստեր հոր անունը: «Եթե ես ասեմ, թե ով է նրա երեխայի հայրը, նրանք ինձ կկախեն»,- ասել է նա: