Հայաստանը «Միսս տիեզերքում» ներկայացրած Մոնիկա Գրիգորյանը՝ ԱՄՆ–ում բնակություն հաստատելու լուրերի մասին
ЛАЙФՄայամիում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթից հետո Հայաստանի ներկայացուցիչ 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը մեկնեց Լոս Անջելես։
Մրցույթը կայացել էր դեռևս մայիսին և Մոնիկայի՝ մինչև հիմա ԱՄՆ–ում մնալը քննարկումների տեղիք է տվել, որ նա պատրաստվում է բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։
Tert.am Life–ը կապ հաստատեց Մոնիկայի հետ՝ պարզելու արդյոք ԱՄՆ–ում մնալու մտադրություն ունի։ Մոդելը հայտնեց, որ ԱՄՆ–ում գտնվում է ժամանակավոր, քանի որ այնտեղ որոշակի անելիքներ ուներ։ Նրա խոսքով՝ այս ամսվա վերջին արդեն կլինի Հայաստանում։
Մոնիկան աշխատանքային մի շարք նորություններ ունի, որոնց մասին խոստացավ պատմել Հայաստան վերադառնալուց հետո։




1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



