Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին մեքենա են կանգնեցրել, վարորդին ծեծել են, մեքենան՝ առևանգել
ОБЩЕСТВОՀունիսի 23-ին ժամը 06:50-ին Նախիջևանիկ համայնքի բնակիչ Ա. Ե.-ն (ծնված 1991թ.) դիմել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն, որ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց դեպի Խնձրիստան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, անհայտ անձինք «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով փակել են իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը՝ իջեցնելով իրեն ավտոմեքենայից ծեծի են ենթարկել և փախցրել ավտոմեքենան:
Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները ժամեր հետո բացահայտել են դեպքը: Նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շոշ համայնքի տարածքում՝ Կ.Ն.-ի տան բակում: Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից կատարվում է հետաքննություն:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



